Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/659

Այս էջը սրբագրված է

43—46. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

<Նոյեմրեր-դեկտեմբեր>, 1909, Գենտ

1906-ի դեկտեմբերի 21-ին Վարուժանը Դ. Ճիզմեճյանին գրել է. «Լման չորս նամակ ուղարկեր եմ Վենետիկ քու անունիդ, մին դպրոց, մյուսը՝ Սան Սեռվելո, մին Վանք, մյուսը Սոթթո Փոռիգո...» (տե՜ս բնագրերի բաժնում, № 63)։


47. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

3 նոյեմբեր, 1906, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ 1906-ի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ից հղած պատասխանում։ Վարուժանը հայտնել է, որ վերսկսել է համալսարանական պարապմունքները և գրական աշխատանքը։

ԳԱԹ, ԴՎՖ, № 145։


48. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<10—15 դեկտեմբեր>, 1906, Գենտ,

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1906-ի դեկտեմբերի վերջերին Վենետիկից Վարուժանին գրած պատասխանում։ Բանաստեղծը սրբագրություններ է առաջարկել Մ. Պոտուրյանի կազմած Կոստանդին Երզնկացու և Գրիգորիս Աղթամարցու քննական բնագրերում, գրական կարծիք է հայտնել Ա. Չոպանյանի անձնավորության մասին, տեղեկացրել, որ նրանից ստանում է «Անահիտի» պրակները։ Տե՜ս նաև այս բաժնում, № 49։

ԳԱԹ, ԴՎՖ, № 258։


49. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

<10—15 դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է 1906-ի դեկտեմբերի վերջերին Մ. Պոտուրյանի Վարուժանին ուղղած նամակում։ Իսկ Ա. Տիրոյանը 1907-ի հունվարի 2-ի նամակում գրել է Վարուժանին. «Ընդունեցա և հաճությամբ կարդացի շնորհավորությանցդ քարտը»։ Հավանաբար շնորհավորել է նոր տարվա առթիվ։

ԳԱԹ, ԴՎՖ, №№ 250, 291։