Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/660

Այս էջը սրբագրված է

50. ԳՈԶՄՈՍ ԳՈԶԻԿՅԱՆԻՆ

<25—28 դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1907-ի հունվարի 3-ին Վենետիկից Վարուժանին ուղղած նամակում։ Բանաստեղծը զարմացել է, թե «ինչպես գյուղի ստրուկները «Ազոլոյում հանգստացող Մուրատ - Ռափայելյանի աշակերտները — Ա. Շ.) այժմ ապստամբեցան», տեղեկություններ է ուզել վարժարանի վիճակի մասին։

Նամակի վերաբերյաւ լրացուցիչ տեղեկություններ ենք գտնում Մկրտիչ Պարտիզպանի 1907-ի հունվարի 4-ին Վարուժանին հղած նամակում։ Այստեղ կարդում ենք. «Գոզիկին նամակին մեջը գրեր ես, թե անձնական շահեր չըլլան մեր նպատակները»։

ԳԱԹ, ԴՎՖ, №№ 137, 240։


51. ՄԿՐՏԻՉ ՊԱՐՏԻԶՅԱՆԻՆ

<25—28 դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ 1907-ի հունվարի 4-ին Վենետիկից Վարուժանին հղած նամակում։ Վարուժանը հետաքրքրվել է Մուրատ-Ռափալելյան վարժարանի վիճակով, շնորհավորել Նոր տարին, հաջողություն ցանկացել վարժարանի վարչության և Ստեփան Սարյանի դեմ մղած պայքարում։ Մ. Պարտիզյանը Վարուժանին խոստովանել է, որ նրա նամակի «պարունակության քանի կետ զիս մտածել տվավ»։ ԳԱԹ, ԴՎՖ, № 240։


52. Ս. ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԻՆ

<29 — 30 դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ 1907-ի սկզբին Բրյուսելից Վարուժանին գրած պատասխանում։ Շնորհավորել է Ա. Տեր—Զաքարյանի նոր տարին

ԳԱԹ, ԴՎՖ, № 299։


53. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

<29—30 դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Վենետիկից Վարուժանին ուղղված 1907-ի հունվարի 3-ի նամակում։ Պատասխանել է Ն. Տեր-Ստեփանյանի 1906-ի դեկտեմբերի 27-ի նամակին, որով տեղեկություններ էր հայտնել Մուրատ—