Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/661

Այս էջը սրբագրված է

Ռափայելյան վարժարանի վիճակի, վարչության դեմ աշակերտության պայքարի մասին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 313)։ Իր նամակում Վարուժանը ընկերոջը խորհուրդ է տվել վարժարանի վարչության դեմ նրա բռնելիք ընթացքի վերաբերյալ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 314։


54. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

4 հունվար, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Վենետիկից Վարուժանին հղած 1907-ի հունվարի 29-ի նամակում։ Այստեղ կարգում ենք. «Քարտդ՝ ամսույս 4 թվակիր, ուրախությամբ ստացա։ Քեզ հատուկ ոճ մը ունիս, ինչ որ ինձ մասնավոր կերպով հաճոյալի է. շատ կը սիրեմ կտրուկ խոսքերդ, որոնք իրենց կարճության մեջ ավելի ազդեցիկ են, որովհետև ունիս ներույժ մը»։ Վարուժանը հետաքրքրվել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում տիրող վիճակով, աշակերտների տրամադրությամբ։ Ն. Տեր-Ստեփանյանին խորհուրդ է տվել ավարտել վարժարանը, կիսատ չթողնել ուսումնական շրջանը։

ԳԱԹ, ԴՎՖ, № 315։


55. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<4—5 հունվար>, 1907, Գենտ

Հասցեատիրոջ՝ 1907-ի փետրվարի 14-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակից երևում է, որ բանաստեղծը Նոր տարվա առթիվ մաղթանքներ է հաղորդել, հիացական կարծիք հայտնել նրա «Հայ կայսերը» աշխատության մասին։

«Նամականի», էջ 249։


56. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

15 հունվար, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ ԱՄՆ-ից Վարուժանին հղած 1907-ի մարտի 3-ի նամակում։ Բանաստեղծը հայտնել է «Զարդը» առանձին գրքույկով հրատարակելու մտադրության մասին, տեղյակ է պահել Մուրատ-Ռափայելյան վարժարանի վիճակին։

ԳԱԹ, ԴՎՖ, № 146։