Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/662

Այս էջը սրբագրված է

57. ԳՈԶՄՈՍ ԳՈԶԻԿՅԱՆԻՆ

4 փետրվար, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Թուրինից Վարուժանին հղած 1907-ի փհտրվարի 16-ի նամակում։ Բանաստեղծը հետաքրքրվել է Մուրատ-Ռափայելյան վարժարանի և ընկերների վիճակով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 138։


58. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

<8—10 փետրվարհ>, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Վենետիկից Վարուժանին հղած 1907-ի փետրվարի 16-ի նամակում։ Այստեղ կարդում ենք, «Հանգած եկեղեցի»-ի (Ն. Անդրիկյանի գեղարվեսաական երկն է — Ա. Շ.) մասին շռայլված գովեստները Ձեր բարեկամական բարեհոգության մեկ արտահայտությունը նկատելով, ամենաճիշդ կը գտնեմ Ձեր ըրած դիտողությունը գիրքին երկու մասերուն անհավասարության և Համոյի նկարագրին վրա, որ զիս ալ շատ զբաղեցուց»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 119։


59. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<11 փետրվար>, 1907, Գենտ

Հասցեատիրոջ՝ Սոֆիայից Վարուժանին հղած 1907-ի մարտի 3-ի պատասխանում սույն նամակի տարեթիվ է նշված մարտի 11-ը։ Ակներև է, որ Ռ․ Պազարճյանը շփոթել է կա՛մ իր, կա՛մ Վարուժանի նամակի ամսաթիվը։ Բանաստեղծը կարծիք է հայտնել Արշակ Չոպանյանի անձնավորության մասին, հետաքրքրվել է հասցեատիրոջ գործերով։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 91։


60. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

13 փետրվար, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ Վենետիկից 1907-ի մարտի 16-ին Վարուժանին գրած նամակում։ Վերջինս հետաքրքրվել է Մուրատ-Ռափայելյան վարժարանով, հարցրել, թե ճի՞շտ է արդյոք, որ տեսչի պաշտոնից հեռացված Ստեփան Սարյանը վերականգնվելու համար գնացել է Հռոմ, հույս է հայտնել, որ դպրոցի վիճակը կը բարելավվի։ Հետաքրքրվել է նաև Ն. Տեր-Ստեփանյանի ու նրա եղբոր գործերով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 316։