Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/663

Այս էջը սրբագրված է

61. ՎԱՐԴԱՆ ՀԱՑՈԻՆՈԻՆ

<5—8 մարտ>, 1907, Գենտ

Հասցեատիրոջ՝ Վենետիկիդ Վարուժանին գրած 1907-ի մարտի 12-ի երկտողից երևում է, որ բանաստեղծը քաղաքավարական մի նամակ է հղել իրեն և խնդրել կրթաթոշակն ուղարկել յուրաքանչյուր ամսվա սկզբին։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 86։


62. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<25—28 մարտ>, 1907, Գենտ

Հասցեատերը 1907-ի ապրիլի 7-ին Վենետիկից հաղորդել է Վարուժանին, որ ստացել է նրա նամակը։ Բովանդակությունը չի կռահվում։

ԳԱԹ, ԴՎՖ, № 253։


63. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<Ապրիլ>, 1907, Գենտ

Հասցեատիրոջը հղած Վարուժանի՝ 1907-ի մայիսի 2-ի նամակից (տե՛ս բնագրերի բաժնում, № 81) երևում է, որ գրել է մի նամակ՝ կարծիք հայտնելով Ռ․ Պազարճյանի ինչ-ինչ ահազանգումների շուրջ։ Հավանաբար արծարծել է հասարակական ու արվեստի խնդիրներ։


64. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

7 մայիս, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ 1907-ի մայիսի 10-ին էնեկոյից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծն արծարծել է արվեստի տեսության հարցեր, հետաքրքրվել Ռ. Պազարճյանի ծնողներով ու ընտանեկան վիճակով։

«Բանբեր Հայաստանի արխիվների», 1983,
№ 2, էջ 114։