Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/664

Այս էջը սրբագրված է

65. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<13—16 մայիս>, 1907, Գենտ

Հասցեատերը 1907-ի մայիսի վերջերին Վենետիկից Վարուժանին հաղորդել է, որ ստացել է նրա նամակը։ Բանաստեղծը մտաբերել է Ս․ Զենոնի դաշտերը, Ազոլոյի բլուրները, հայտնել, որ չի ստանում է Բազմավեպ»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 305։


66. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<26—29 հուլիս>, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1907-ի օգոստոսի 9-ին Փարիզից Վարուժանին գրած նամակում։ Վերջինս առաջարկել է «Ջարդը» բանաստեղծությունը տպագրելիս մտցնել ինչ-որ սրբագրում, գրել է Ա. Չոպանյանին հանդիպելու ցանկության մասին, հայտնել, որ հաջողությամբ է հանձնել համալսարանական քննությունները։ Իր բանաստեղծական խառնվածքը համարել է կլասիկական, բայց ոչ սիմվոլիստական։

«Նամականի», էջ 253։


67. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

7 օգոստոս, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1907-ի սեպտեմբերի 2-ին Ազոլոյից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը ընկերոջը խորհուրդ է տվել ընթերցել Շեքսպիր, Մետերլինգ։

Անդ, էջ 253 — 254։


68. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

12 հոկտեմբեր, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1907-ի հոկտեմբերի 26-ին Վենետիկիդ Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը ջնորհավորել է Հ. Թորոսյանին Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսչությունն ստանձնելու առիթով, խնդրել է ուղարկել հոկտեմբեր ամսվա կրթաթոշակը և համալսարանի ուսման վարձի մի մասը։

Անդ, էջ 257—258։