Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/665

Այս էջը սրբագրված է

69. ՌՈԻԲԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

<13—16 հոկտեմբեր>, 1907, Գենտ

Ակնարկված է հասցեաաիրոջ՝ Ֆիլիպեիդ 1907-ի նոյեմբերի 5/18-ին Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը «Ռազմիկում» տպագրելու համար ուղարկել է «Առաքյալը» քերթվածը (հրատարակվել է նոյեմբերի 24-ին, թիվ 12), հայանել է նոր հասցեն (Թուրինից վերադառնալուց հետո սենյակ էր վարձել Ժարդեն փողողի № 35 տանը)։

Անդ, էջ 258—259,


70. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<13—16 նոյեմբեր>, 1907, Գենտ

Հասցեատերը 1907-ի դեկտեմբերի 11 - ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում ներողություն է խնդրել, որ պատասխանում է «այսքան երկար լռությամբ»։ Բանաստեղծը գանգատվել է, որ ուշացումով է ստանում «Բաղմավեպը», գրել է, որ սպասում է, թե մեկենասներն իրեն կգտնեն՝ հայրենասիրական բանաստեղծությունների ժողովածուն տպագրելու համար։ ԳԱԹ, ԴՎՖ, № 310։


71. ՀՈՎՍԵՓ ՎԱՅՆԱՉԱՐՅԱՆԻՆ

<25—28 նոյեմբեր>, 1907, Գենտ

Հասցեատերը 1907-ի նոյեմբերի 4/17-ին Վենետիկիդ Վարուժանին գրած նամակով խնդրել էր սրբագրել իր հեղինակած «ոտանավորի չափով վիպակը»։ Ինչպես երևում է Հ․ Վայնաչարյանի նույն տարվա դեկտեմբերի 8-ի նամակիդ, Վարուժանը պատասխան նամակով հայտնել է իր սերը նրա հանդեպ, հետաքրքրվել ընկերոջ նախասիրություններով ու ապագայի ծրագրերով։

ԳԱԹ, ԴՎՖ, №№ 268, 269։


72. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՎԱՐԴԱՎԱՌՅԱՆԻՆ

<2—5 դեկտեմբեր>, 1907, Գենտ

Հիշատակված 1 հասցեաաիրոջ` 1907-ի դեկտեմբերի 15-ին Կ. Պոլսից Վարուժանին դրած նամակում։ Բանաստեղծը հայտնել Է, որ անցած տարի