Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/666

Այս էջը սրբագրված է

գնացել է Թուրին ու Փարիզ, վերհիշել է իրենց դպրոցական տարիները, երբ Հ. Վարդավառյանը գերվել է Սիրանույշով և ցանկացել դառնալ դերասան, հետաքրքրվել է ընկերոջ վիճակով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 282։


73. ՀՈՎՍԵՓ ՎԱՅՆԱՉԱՐՅԱՆԻՆ

<13—16 դեկտեմբեր>, 1907, Գենտ,

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1903-ի հունվարի 8/21-ին Վենետիկից, Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը վերադարձրել է Հ․ Վայնաչարյանի ստեղծադործությունը (տե՛ս այս բաժնում, № 71), արել խիոտ դիտողություններ, նշել, որ լեզուն անմշակ Է։ Միաժամանակ խրախուսելու համար մատնանշել Է ինչ-ինչ լավ կողմեր, հետաքրքրվել ընկերոջ գործերով ու ծրագրերով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 271։


74. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՎԱՐԴԱՎԱՌՅԱՆԻՆ

<22—25 դեկտեմբեր>, 1907, Գենտ

Հասցեատերը 1907-ի դեկտեմբերի 15-ին Պոլսից դրած նամակով (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 2Տ2) Վարուժանին առաջարկել Էր դառնալ ինչ-որ առևտրական ֆարրիկայի ներկայացուցիչ, նմուշներ առաքել իրեն։ Դատելով Հ. Վարդավառյանի 1908-ի հունվարի 4-ի նամակից, Վարուժանը պատասխան նամակում առարկություններ է արել, ներկայացրել գործի հետ կապված դժվարությունները։ Շնորհավորել է Նոր տարվա և ծննդյան տոների առթիվ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 279։


75. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

<23—26 դեկտեմբեր>, 1907, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի հունվարի 22-ին ԱՄն-ից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը հետաքրքրվել է Հ. Եզեկյանի գործերով, հայտնել է, որ մտահոգված է իր բանաստեղծությունների նոր ժողովածուի տպագրությամբ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 147։