Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/667

Այս էջը սրբագրված է

76. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<25—28 դեկտեմբեր, 1907, Գենտ

1908-ի հունվարի 19-ին հասցեատերը Վենետիկից Վարուժանին գրել է, «Ամեն անգամ, որ իմ սիրելի աշակերտները քեզմե նամակ կառնուն՝ գլուխս կը շարժեմ և կըսեմ ինքնիրենս, «Ծը, դեռ պատասխանած չեմ», և ստպես տարին անցավ ու քարտդ իրավամբ զիս հանդիմանելու եկավ»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 254


77. ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ

<1907>, Գենտ

Հասցեատիրոջ Ռոստովից Վարուժանին հղած անթվակիր պատասխանից երևում է, որ Վարուժանը նամակ է գրել իրեն ու հետաքրքրվել նրա վիճակով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 150։


78. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<2—5 հունվար>, 1908, Գենտ

Հասցեատիրոջ 1908-ի հունվարի 19-ի նամակից (տե՛ս այս բաժնում, № 78) երևում է, որ Վարուժանը ուշացումով ստանալով նախապես գրած իր նամակի պատասխանը, բացիկով հայտնել է դժգոհությունը։ Հավանաբար շնորհավորել է Նոր տարին։

ԳԱԹ, ԴՎՖ, № 254։


79. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<15—18 հունվար>, 1908, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ՝ 1908-ի հունվարի 29-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը հետաքրքրվել Է Կ․ Տեր-Սահակյանի գրական գործունությամբ, մասնավորապես նրա գրած մի թատերախաղով և կարծիք Է հայտնել, որ այն չի կարող բեմադրվել, բեմական չէ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 311։