Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/668

Այս էջը սրբագրված է

80. ՄԿՐՏԻՉ ՊԱՐՏԻԶՅԱՆԻՆ

<Հունվար>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի փեարվարի 22-ին Բուլղարիայից Վարուժանին գրել է. «Անցյալները ընդունած եմ քարտդ։ Թեպետ կը փափաքեի պատասխանել շուտ, բայց այլևայլ զբաղումներ հետաձգեցին նամակագրությունս»։ Բանաստեղծը առաջարկել է 10-ական օրինակ «Սարսուռներ» և «Ջարդ» Բուլղարիայում վաճառելու համար։

ԳԱԹ, ԴՎՖ, № 241։


81. ՌՈԻԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՆ

<2 — 5 փետրվար>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի փետրվարի 27-ին Ֆիլիպեից Վարուժանին հաղորդել է, որ չի կարողացել անմիջապես պատասխանել նրա բացիկին։ Վարուժանը նվեր Է ուղարկել «Ջարդը», խնդրել զբաղվել այդ գրքույկի ու «Սարսուռների» վաճառքով։

«Նամականի», էջ 269։


82. ԳԱԼՈԻՍՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

<25—28 փետրվարի, 1908, Գենտ

Հասցեատիրոջ՝ 1908-ին Թիֆլիսից Վարուժանին գրած անթվակից նամակիդ երևում է, որ բանաստեղծը դիմել Է իրեն «Ջարդը» և «Սարսուռները» Թիֆլիսում վաճառելու խնդրանքով։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 60։


83. ՆՇԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<1 — 2 մարտ>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի մարտի 8-ին Բոստոնից Վարուժանին Հաղորդել է. «Ձեր բաց գիրը, ինչպես նաև 100 օրինակ «Ջարդը» իր ատենին ստացած եմ»։

Վարուժանը Ն. Թաշճյանի հետ նամակագրություն է հաստատել Ռուբեն Զարդարյանի խորհրդով (տե՛ս «Նամականի», էջ 270)։

ԳԱԹ, ԴՎՖ, № 161։