Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/669

Այս էջը սրբագրված է

84. ՀՈՎՍԵՓ ՎԱՅՆԱՉԱՐՅԱՆԻՆ

<2—5 մարտ>, 1908, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի մարտի 13-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակամ։ Բանաստեղծը դիտողություններ է արել Հ. Վայնաչարյանի ստեղծագործության վերաբերյալ (տե՛ս այս բաժնում, №№ 71 և 73), նվեր է ուղարկել «Ջարդը»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 272։


85. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<6—8 մարտ, 1908, Գենտ։

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի մարտի 16-ին Վենետիկից Վարուժանին հղած նամակում։ Բանաստեղծը նվեր է ուղարկել «Ջարդը»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 256։


86. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<8—10 մարտ>, 1908, Գենտ

Հասցեատիրոջ՝ 1908-ի մարտի 18-ին Վենետիկից Վարուժանին հղած պատասխանից երևում է, որ բանաստեղծը իրեն նվեր է ուղարկել «Ջարդը», առաջարկել գիտական պրպտումների համար գալ Գենտ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 312։


87. ԱՎԵՏԻՍ ԶԱՐՊՀԱՆԱԼՅԱՆԻՆ

<10—12 մարտ, 1908, Գենտ

Հիշատկված է հասցեատիրոջ՝ 1908-ի մարտի 22-ին Բոլղարիայից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը դիմել Է «Ջարդի» և «Սարսուռների» վաճառքը կազմակերպելու խնդրով։ Ա. Զարպհանալյանի հասցեն Վարուժանին է հանձնարարել Ռուբեն Զարդարյանը (տե՞ս «Նամականի», էջ 270)։

ԳԱԹ, ԴՎՖ, № 161։