Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/670

Այս էջը սրբագրված է

88. ԳՐԻԳՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

<15—20 մարտ>, 1908, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ 1908-ի մարտի 29-ին Ժնևից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը խորհուրդ Է տվել Գ. Միքայելյանին ինչ-որ նպատակով մեկնել Լյեժ, արծարծել Է հայ ժողովրդի ճակատագրին առնչվող քաղաքական խնդիրներ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 191.


89. ՄԿՐՏԻՉ ՊԱՐՏԻԶՅԱՆԻՆ

<Մարտ>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի հունիսի 19-ին Ֆիլիպեից Վարուժանին հաղորդել Է, որ թեև ստացել Է նրա նամակը, բայց չի կարողացել ծուտ պատասխանել։ Վարուժանը խորհուրդ Է տվել կարդալ Ալֆրեդ դե Մյուսե, հայտնել Է, որ հայրենասիրական բանաստեղծությունների հատորը պատրաստ է և սպասում Է «հարուստ մը լրբի քմահաճույքին»՝ տպագրելու համար։ ԳԱԹ, ԴՎՖ, № 242։


90. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

<1—2 ապրիլ>, 1908, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ՝ 1908-ի ապրիլի 8-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը հավաստել Է իր մտերմական զգացումները ընկերոջ հանդեպ՝ և նվեր Է ուղարկել «Ջարդը»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 318։


91. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<25 ապրիլ—3 մայիս>, 1908, Գենտ

Հասցեատերը իր հուշերում պատմում Է. «1908-ի ապրիլի, վերջերը գրեցի Դանիելին, թե քիչ ատենեն Վահրամ Փափազյանի հետ Պոլիս կը մեկնիմ, անկից Պարտիզակ անցնելու համար (հիշյալ նամակը ԳԱԹ-ում չի պահպանվել — Ա. Շ.)։ Իսկույն ընդունեցի Դանիելեն հասած սա տողերը. «Սիրելի Հ.<այր> Մկրտիչ, Պոլիս հասնելուդ առաջին գործդ ըլլա՝ հայրս