Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/671

Այս էջը սրբագրված է

գտնել Խավյար խանին մեջ և տեղեկություններ տալ իմ մասին (Մ. Պոտուրյանը կատարել է այդ խնդրանքը — Ա. Շ.)։ Թող հոգ չընե, շուտով կանոնին տարիները, զիրար կը գտնենք ու հանգիստ կապրինք Բրգնիկին մեջ»:

«Էջմիածին», 1958, Ը, էջ 37։


92. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<5—8 մայիս>, 1908, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի մայիսի կեսերին Վարուժանին Վենետիկից գրած նամակում։ Բանաստեղծը հայտնել է, որ չի ստացել աշակերտական խմորատիպ «Քնարիկ» պարբերականի երկրորդ թիվը։

ԳԱԹ, ԴՎՖ, № 255


93. ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈԻՐՅԱՆԻՆ

<27—30 մայիս>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի ապրիլի 2-ին Վենետիկից գրած նամակով խնդրել է Վարուժանին տեղեկություններ հայտնել եվրոպական համալսարանների մասին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 284)։ Ա. Տատուրյանի հունիսի 6-ի նամակից երևում է, որ Վարուժանը հայտնել է անհրաժեշտ տեղեկությունները, գրել, որ պատրաստվում է համալսարանական ընթացիկ քննություններին, հետաքրքրվել է Մուրատ—Ռափայելյան վարժարանի աշակերտներով։

«Նամականի», էջ 266—267։


94. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<Մայիս>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի հունիսի 18-ին Փարիզից Վարուժանին գրել է. «Ձեր վերջին քարտերեն մեկը այսօր ձեռքս անցավ և նկատեցի, որ հարցում մը ուղղած էիք, որուն մոռցած եմ պատասխանել. «Արտեմիս»-ին «Տերվիշը» ես չէի»։

Անդ, էջ 267։


95. ՄԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

3 հունիս, 1908, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի հունիսի 12-ին էնեկոյից (Իտալիա) գրած պատասխանում։ Վարուժանը շարադրել է իր ըմբռնումները փիլիսոփայության