Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/672

Այս էջը սրբագրված է

մասին, հավանաբար կարծիք է հայտնել Ա. Չսպանյանի «Քթերթվածներ» (Փարիզ, 1908) ժողովածուի վերաբերյալ։

«Բանբեր Հայասաանի արխիվների», 1931
№ 2, Էջ 115։


96. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<7—8 հունիս>, 1908, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ 1908-ի հունիսի 14-ին Էնեկոյից Վարուժանին գրած բացիկում։ Բանաստեղծը ուղարկել է «Անահիտ» հանդեսի պրակները, հայտնել, որ Ա. Չոպանյանր հիվանդ է, հավանաբար իր կարծիքն է ասել Արփիար Արփիարյանի սպանության մասին։

Անդ։


97. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

<15—17 հուլիս>, 1908, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի հուլիսի 23-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Իր բացիկով բանաստեղծը հայտնել է, որ հաջողությամբ է հանձնել համալսարանական ընթացիկ քննությունները։

ԳԱԹ, ԴՎՖ, № 171։


98. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՎԱՐԴԱՎԱՌՅԱՆԻՆ

<2 — 4 օգոստոս>, 1908, Թուրին

Հավանաբար պատասխանն է հասցեատիրոջ՝ Կ. Պոլսից 1908-ի հուլիսի 9/22-ին Վարուժանին ուղարկած նամակի (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 280), որով կարծիք էր հայտնել «Մեճմուայր ախպար» թերթում Սեբաստիայի առաջնորդական խնդրին նվիրված բանաստեղծի հոդվածի վերարերյալ։ Դատելով Հ. Վարդավառյանի նույն տարվա օգոստոսի 17/30-ի նամակից, Վարուժանը պատասխան նամակում անդրադարձել է այդ խնդրին, բացասաբար է արտահայտվել Աթանաս Տիրոյանի մասին, ցանկություն է հայտնել մեկենասի միջոցով հրատարակել «Ցեղին սիրտը» ժողովածուն։

ԳԱԹ, ԴՎՖ, № 282։