Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/673

Այս էջը սրբագրված է

99. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<Օգոստոս>, 1908, Թուրին

Հասցեատերը 1308-ի սեպտեմբերին Փարիզից Վարուժանին հայտնել Է, որ ստացել է նրա «սիրուն երկտողը»։ Բանաստեղծը ինչ-որ առիթով շնորհավորել Է Ա. Չոպանյանին, հավանաբար խորհուրդ է տվել օգտվել օսմանյան սահմանադրության ընձեռած հնարավորությունից և հաստատվել Կ. Պոլսում, հետաքրքրվել Է, թե շարունակելո՞ւ է հրատարակել «Անահիտը», խնդրել է զբաղվել «Ցեղին սիրտը» ժողովածուի տպագրությամբ։

«Նամականի», էջ 288—269, ԳԱԹ,
ԴՎՖ, № 212։


100. ԳՐԻԳՈՐ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

<0գոստոս>, 1908, Թուրին

Հիշատակված է 1908-ի սեպտեմբերի 21-ին (հոկտեմբերի 4) Կ. Պոլսից Ռուբեն Գոջիկյանի՝ Վարուժանին գրած նամակում։ Այստեղ կարդում ենք. «Հայրիկդ թվականես վեց օր առաջ, այսինքն՝ սեպտեմբեր 15/28-ին, երկուշաբթի օրը, Պոլսեն մեկնեցավ դեպի հայրենիք. ողջերթի համար շոգենավ գացի, տեսա քեզմե քարտ մը ընդուներ է, որով նոր հասցեդ տվեր ես...» (Հավանաբար խոսքը Թուրինի հասցեի մասին է)։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 62։


101. ՀՈՎՍԵՓ ՎԱՅՆԱՉԱՐՅԱՆԻՆ

<Յ — 4 սեպտեմբեր>, 1908, Թուրին

Հրշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի հոկտեմբերի 10-ին Կահիրեից Վարուժանին գրած նամակում։ Վարուժանը պատասխանել է Հ. Վայնաչարյանի 1908-ի հուլիսի 25-ի նամակին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 273), որով հայտնել էր, թե կատարել է իր ստեղծագործության մասին բանաստեղծի արած բոլոր դիտողությունները (տե՛ս այս բաժնում, №№ 71, 73 և 84)։ Նա խոստացել է մեկ ամիս անց, երբ վերադառնա Գենտ, նամակով պահանջել Հ. Վայնաչարյանի սաեղծագսրծությունը՝ խմբագրելու համար։

ԳԱԹ, ԴՎՖ, № 274։