Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/674

Այս էջը սրբագրված է

102. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<25—28 սեպտեմբեր>, 1908, Թուրին

Հասցատերը 1908-ի հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսից Վարուժանին հաղորդել է, որ ստացել է նրա «սիրուն քարտը»։ Բանաստեղծը ուղարկել է իր լուսանկարը։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 96։


103—104. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

<Սեպտեմբերի վերջ — հոկտեմբերի սկիզբ սկիզբ>
1998, Գենտ

Հասցեատերը 1908-ի հոկտեմբերի 15-ին Վենետիկից Վարուժանին հայտնել է, որ ստացել է նրա երկու բացիկները։ Վարուժանը ուղարկել է «վկայագիրը» (առաջադիմության թերթիկը), հայտնել ուսման մեջ ունեցած հաջողությունների մասին, խնդրել է ուսման վարձ կամ կրթաթոշակը, տեղեկություններ է հարցրել U. Տեր-Սահակյանից ու Մկրտիչ Պոտուրյանից։ Խնդրել է նաև ինչ-որ բան հաղորդել Ահարոն Տատուրյանին։

ԳԱԹ, ԴՎՖ, № 172։


105. ՌՈԻԲԵՆ ԳՈՋԻԿՅԱՆԻՆ

<10—12 հոկտեմբեր>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի սեպտեմբերի 21-ին (հոկտեմբերի 4) Կ․ Պոլսից Վարուժանին էր հղել մի նամակ (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 62)՝ խնդրելով համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ Բրգնիկ, դարման անել դպրոցի ծանր վիճակին։ Ռ. Գոքիկյանի նույն տարվա հոկտեմբերի 16/29-ի նամակից երևում է, որ Վարուժանը պատասխանել է նրան։ Բանաստեղծը հայտնել է, որ եկող տարի կվերադառնա Կ. Պոլիս, օգտակար կլինի հայրենիքի կրթական վիճակի բարելավմանը։ Հաղորդել է, որ փնտրում է մեկենաս՝ մինչև այժմ գրած տպագիր ու անտիպ չափածո և արձակ գործերը մեկ հատորով հրատարակելու համար։ Խնդրել է «Մանզումեի էֆքյար» լրագրի այն թվերը, որոնցում տպագրվել են իր «Վան Արդրվելտի արձանին» արձակ բանաստեղծության հայերեն թարգմանությունը և «Հիվանդ է» քերթվածը։ Նվեր է ուղարկել «Ջարդը» և «Սարսուռները»։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 63։