Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/675

Այս էջը սրբագրված է

106. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

8 նոյեմբեր, 1908, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1908-ի նոյեմբերի 12-ին Պադուայից Վարուժանին գրած նամակում։ Դժգոհել է Վենետիկի Մխիթարյանների՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքից, հավանաբար խնդրել է Ռ. Պազարճյանին՝ դիմել իր ծանոթներից ինչ-որ հարուստ մարդու «Ցեղին սիրտը» ժողովածուն հրատարակել կարողանալու համար։

«Բանբեր Հայաստանի արխիվների», 1983,
№ 2, էջ 116—117։


107. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<28—30 նոյեմբեր>, 1908, Գենտ

Հիշաաակված է հասցեատիրոջ՝ 1908-ի դեկտեմբերի 6-ին Մյունխենից Վարուժանին գրած նամակում։ Վարուժանը խնդրել է Նշան Տեր-Ստեփանյանի Հասցեն, հետաքրքրվել Ռ. Պազարճյանի հրատարակելիք աշխատությամբ։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 62։


108. ՀՈՎՍԵՓ ՎԱՅՆԱՉԱՐՅԱՆԻՆ

<22—23 դեկտեմբեր>, 1908, Գենտ

Հասցեատերը 1908-ի հոկտեմբերի 10-ին Կահիրեից Վարուժանին գրել էր մի նամակ (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 274), որով հիշեցրել էր իր ստեղծագործությունը խմբագրելու մասին տված խոստումը (տե՛ս այս բաժնում, № 84)։ Հ. Վայնաչարյանի նույն տարվա նոյեմբերի 2-ին գրած նամակից երևում է, որ Վարուժանը կատարել է իր խոստումը, պահանջել է նրա գրվածքը, միաժամանակ հետաքրքրվել, թե «Մանզումեի էֆքյարը» իր ո՞ր բանաստեղծությունն է արտատպել։

ԳԱԹ, ԴՎՖ, № 275։


109. ՌՈԻԲԵՆ ԳՈԶԻԿՅԱՆԻՆ

<24—25 դեկտեմբեր>, 1908, Գենտ

Հասցեատիրոջ 1909-ի փետրվարի 1-ին Կ. Պոլսից Վարուժանին գրած նամակից երևում է, որ բանաստեղծը բացիկով բարեմաղթություններ է հաղորդել Նոր տարվա կապակցությամբ։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 64։