Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/676

Այս էջը սրբագրված է

110. ՌՈԻԲԵՆ ԳՈՋԻԿՅԱՆԻՆ

<Դեկտեմբեր>, 1993, Գենտ

Հասցեատերը 1908-ի հոկտեմբերի 16/29-ին Կ. Պոլսիք Վարուժանին գրած նամակով (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 63) իր ծառայություններն է առաջարկել նրա ժողովածուն տպագրելու համար։ Ռ. Գոջիկյանի 1909-ի փետրվարի 1-ի նամակից երևում Է, որ Վարուժանը հայտնել Է ինչ-ինչ նկատառումներ իր ժողովածուի հրատարակության շուրջ։ Հավանաբար ուղարկել է նաև իր լուսանկարը։

Անդ։


111 — 113. ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՎԱՐԴԱՎԱՌՅԱՆԻՆ

<Դեկտեմբեր, 1908—հունվարի սկիզբ, 1909>, Գենտ

Հասցեատերը 1909-ի հունվարի 14-ին Կ. Պոլսից Վարուժանին գրել է. «Ընդունեցա վարքին ռըքոմանտե (հանձնարարյալ — Ա. Շ․) քարտդ, ասկից տեղեկացա, թե 2—3 քարտ ղրկած ես, որոնք ձեռքս չեն հասած»։ Նամակից երևում Է, որ Վարուժանը վաճառքի համար Հ. Վարդավառյանին Է ուղարկել «Սարսուռները» և «Ջարդը», հետաքրքրվել, թե ինչպե՞ս են վաճառվում դրանք։ Տարակույս է հայտնել, թե արդյոք Մուրատ-Ռափայելյան սանուց ընկերությունր չի՞ գտնվում Մխիթարյանների ազդեցության ներֆո։

ԳԱԹ, ԴՎՖ, № 283։


114. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<7—8 փետրվար>, 1993, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ՝ 1909-ի փետրվարի 17-ին Արսիից (Ֆրանսիա) Վարուժանին գրած նամակում. «Ձեր քարտը շատ տխուր էր, շա՜տ»։ Բանաստեղծը հայտնել է, որ հիվանդ է։

«Բանբեր Հայաստանի արխիվների»,
1983, № 2, էջ 117։


115. ՇԱՎԱՐՇ ՄԻՍԱՔՅԱՆԻՆ

<Փետրվարի վերջ—մարտի սկիզբ>,
1909, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ 1909-ի մարտի 13/26-ին Կ․ Պոլսից Վարուժանին գրած նամակում։ «Ազդակում» տպագրելու համար ուղարկեց