Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/677

Այս էջը սրբագրված է

է «Արյան հաղթանակ» և «Ապրիել» բանաստեղծությունները, հավանաբար արծարծել Է իր երկերի հրատարակությանն ու վարձատրմանն առնչվող խնդիրներ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 188։


116. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<1— 2 մարտ>, 1909, Գենտ

Հասցեատերը 1909-ի փետրվարի 17-ին Արսիից Վարուժանին գրած նամակով տեղեկություններ էր խնդրել Շեքսպիրի ֆրանսերեն թարգմանությունների մասին։ Դատելով Ռ․ Պազարճյանի նույն տարվա մարտի 11-ի պատասխանից, Վարուժանը տվել է անհրաժեշտ տեղեկությունները։ Բանաստեղծը հավանաբար դժգոհել է իր նյութական վիճակից։ Դա երևում է Ռ. Պազարճյանի նամակի հետևյալ տողերից. «Ձեր վհատությունը զիս կը տրտմեցնե, բայց այդքան հոռետես ըլլալու պատճառ չունիք... Կըսեք, թե բոզերը ավելի դրամ կը շահին, քան բանաստեղծները»։

«Բանբեր Հայաստանի արխիվների»,
1983, № 2, էջ 117—119։


117. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

<10—12 մարտ>, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1909-ի մարտի 23-ին (ապրիլի 5) Կ. Պոլսից Վարուժանին գրած նամակում։ Վարուժանը «Մեր տարեցույցը» պարբերականում տպագրելու համար ուղարկել է «Վարդեր» քերթվածը հայտնել բանաստեղծությունների նոր ժողովածու հրատարակելու մտադրության մասին։

«Նամականի», էջ 282։


118. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<16—17 մարտ>, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեատիրո՝ 1909-ի մարտի 22-ին Արսիից Վարուժանին գրած նամակում։ Հետաքրքրվել է, թե ինչ վիճակում են Ռ. Պազարճյանի գերմաներեն աշխատությունները՝ նվիրված Շոպենհաուերին և Իբսենին, հայտնել է, թե թերևս կկարողանա հուլիսին հանձնել ավարտական քննությունները։ Հավանաբար արծարծել է իր գրական վարձատրության հարցը։

«Բանբեր Հայաստտնի արխիվների»,
1983, № 2, Էջ 119։