Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/678

Այս էջը սրբագրված է

110. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<21—15 մարտ> 1909, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ 1909-ի մարտի 31-ին Фարիզի Վարուժանին գրած նամակում։ «Անահիտում» տպագրելու համար նամակով ուղարկել Է «Ծեր կռունկը» բանաստեղծությունը, որ սակայն չի հասել Ա․ Չոպանյանին։ «նամականի», Էջ 281։


120. ԼԵՎՈՆ ԷՍԱՃԱՆՅԱՆԻՆ

<26—27 մարտ>, 1909, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ 1909-ի ապրիլի 6/19-ին Կ. Պսլսից Վարուժանին գրած նամակում։ Ուղարկել Է իր լուսանկարը և «Հաղթողը» բանաստեղծությունը։

Անդ, Էջ 282։


121. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<27—28 մարտ>, 1909, Գենտ

Հիշատակված Է հասցեատիրոջ՝ 1909-ի մարտի 31-ին Փարիզից Վարուժանին գրած նամակում։ Հետաքրքրվել Է «Ծեր կռունկը» բանաստեղծության ճակատագրով (տե՛ս այս բաժնում, № 119), Ա. Չոպանլանի առողջական վիճակով։ Հավանաբար պարզաբանում է խնդրել վճարման մասին (Ա. Չոպանյանը խոստացել էր հունվարից սկսած վճարել Վարուժանին, տե՛ս «Նամականի», էջ 269)։

Անդ, էջ 281։


122. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<5—7 ապրիլն, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեաաիրոջ՝ 1909-ի ապրիլի 15-ին Արսիից Վարուժանին գրած նամակում։ Հետաքրքրվել է Իբսենի մասին Ռ․ Պազարճյանի գերմաներեն աշխատությամբ, նրա խնդրանքով ուղարկել է ինչ-որ գիրք։

«Բանբեր Հայաստանի արխիվների»,
1983, № 2, էջ 120։