Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/679

Այս էջը սրբագրված է

123. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

22 ապրիլ, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ 1909-ի ապրիլի 24-ին Արսիիմ Վարուժանին գրած նամակում։ Խոսել է կիլիկյան կոտորածների մասին։

ԳԱԹ, ԴՎՖ, № 237։


124. ՇԱՎԱՐՇ ՄԻՍԱՔՅԱՆԻՆ

<Ապրիլ>, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1909-ի մայիսի 4-ին Կ. Պոլսից Վարուժանին գրած նամակում։ Բանաստեղծը համաձայնություն է տվել «Տեղին սիրտը» ժողովածուն «Արծիվ» հրատարակչությամբ տպագրելու համար, դժգոհել է, որ «Ազդակիս խմբագրությունը խախտել է իր քերթվածները վարձատրելու վերաբերյալ խոստումը։

ԳԱԹ, ԴՎՖ, № 190։


125. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

<29—22 մայիս>, 1999, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջը հղած Վարուժանի 1909-ի հունիսի 30-ի նամակում (տե՛ս բնագրերի բաժնում, № 138)։ Բանաստեղծը բացիկով խնդրել է ճանապարհածախս՝ հայրենիք վերադառնալու համար, Մուրատ Ռափայելյան վարժարանի վարչությանը ինչ-ինչ խնդիրների շուրջ առարկություններ է արել և պաշտպանել ուսանողի իր իրավունքները։


126. ԱՀԱՐՈՆ ՏԱՏՈԻՐՅԱՆԻՆ

<29—22 հունիս>, 1909, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1909-ի հուլիսի 2-ին Կահիրեից Վարուժանին գրած նամակում։ Հավաստել է իր եղբայրական զգացումները Ա. Տատուրյանի հանդեպ, հետաքրքրվել նրա վիճակով, ուսանող դառնալու հեռանկարով, ողջույններ է հաղորդել Գառնիկ Գլըճյանից, գրել է, որ վերադառնալու է հայրենիք։

«Նամականի», էջ 285—287։