Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/680

Այս էջը սրբագրված է

127. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<Սեպտեմբեր>, 1909, Բրգնիկ

Հասցեատերը իր հուշերում պատժում է, որ 1909-ի օգոստոսին Վենետիկից Վարուժանին գրած մի նամակով նա, ի նպաստ Ադանայի կոտորածներից որբացած երեխաների հրատարակվող «Գեղանիի», Վարուժանից խնդրել է մի բանաստեղծություն։ Բանաստեղծը կատարել է նրա խնդրանքը (ուղարկել «Դիակին սայլը» քերթվածը) և պատասխան նամակում գրել. «Հ.<այր> Պոտուրյան, քեզ պիտի չմոռնամ: Լուսանկարդ գրասեղանիս զարդն է, միշտ քեզի կը նայիմ: Ես ապագայապաշտ չեմ, ընդհակառակն անցելապաշտ եմ և ի հենուկս ապագայապաշտութեան՝ անցյալապաշտ դպրոցը պիտի հիմնեմ»:

«էջմիածին», 1958, Ը, էջ 37։


128. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

<Հոկտեմբեր>, 1909, Բրգնիկ — Սեբաստիա

Հասցեատիրոջն ուղղած Վարուժանի՝ 1909-ի նոյեմբերի 17/30-ի նամակից (տե՛ս բնագրերի բաժնում, № 145) երևում է, որ գրել է բացիկ խնդրելով վերադարձնել Երանոս Տեր-Աստվածաարյանի պարտքը։


129. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<20—22 հունվար>, 1910, Բրգնիկ—Սեբաստիա

Հասցեատիրոջը հղած Վարուժանի՝ 1910-ի փետրվարի 16-ի նամակիդ (տե՞ս բնագրերի բաժնում, № 149) երևում է, որ նվեր է ուղարկել «Ցեղին սիրտը» ժողովածուն։


130. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<Հունիս — հուլիս, 1910, Սեբաստիա>

Հիշատակված է հասցեատիրոջ անթվակիր նամակում, որտեղ և մեջբերված է Վարուժանի նամակից հետևյալ նախադասությունը. «Ես չպիտի պախարակիմ»: Բանաստեղծը հանգստացրել է սիրած աղջկան։

ԳԱԹ, ԴՎՖ, I № 6Տ—65ա։