Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/681

Այս էջը սրբագրված է

131. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<Հունիս—հուլիս, 1910, Սեբաստիա>

Հիշատակված է հասցեատիրոջ անթվակիր նամակում։ Վարուժանը գրել է. «Ահա սիրույս չափը, զոր կուզեք գիտնալ», հավաստիացրել, որ պատրաստ է զոհվել հանուն իր սիրո և ավելացրել. «Ահա հերոսությունը, զոր Դուք կը<պահանջեք> ինձմե»:

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 66։


132. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

<Հոկտեմբեր>, 1910, Սեբաստիա»

Հիշատակված է հասցեատիրոջը հղած Վարուժանի՝ 1910-ի նոյեմբերի 28-ի նամակում (տե՛ս բնագրերի բաժինը, № 165), որտեղ կարդում ենք․ «Կերևա, թե իմ նախապես գրած նամակս ձեռքերնիդ չէ հասած, որուն մեջ կը խնդրեի Ձեր լուրերը՝ չմտատանջվելու համար Ձեր երկար լռութենեն և կը հայտնեի իմ ամուսնությունս գավառի հայ աղջկան մը հետ․.․»։


133. ՄԱՐԻԱՄ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<Սեպտեմբեր, 1911, Եվդոկիա>

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Սեբաստիայից գրած անթվակիր նամակում։ Գրել է առաջին երեխայի՝ Վերոնիկայի ծնվելուց հետո, հայտնել է, որ սիրտը հիվանդ է։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 67։


134. ՄԱՐԻԱՄ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<10—11 հոկտեմբեր>, 1911, Եվդոկիա

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1911-ի հոկտեմբերի 18-ին Սեբաստիայից դստերը և փեսային հղած նամակում։ Գրել են Վարուժան ամուսինները։ Արաքսին հայտնել է իր մայրական զգացումները առաջնեկ զավակի. հանգեպ։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 68։