Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/683

Այս էջը սրբագրված է

140. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<2—4 մարտ>, 1912, Եվդոկիա

Հիշատակված է հասցեատիրոջ 1912-ի մարտի 10-ին Սեբաստիայից դստերը և փեսային գրած նամակում։ Վարուժանը նամակն ուղարկել է մասնավոր անձի միջոցով։ Բովանդակությունը հայտնի չէ։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 76։


141. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<24—25 մայիս>, 1912, Եվդոկիա

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1912-ի մայիսի 29-ին Սեբաստիայից դստերը և փեսային գրած նամակում։ Բովանդակությունը հայտնի չէ։ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 76։


142. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

21 հունիս, 1912, Եվդոկիա

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1912-ի հունիսի 26-ին Սեբաստիայից դստերը և փեսային հղած նամակում։ Վարուժան ամուսինները գրել են Եվդոկիայից իրենց հեռանալու մտադրության մասին, ցանկություն են հայտնել, որ Մարիամ Թաշճյանը գա Եվդոկիա, ուղարկել են օղի, տեղեկություններ են հայտնել դստրիկի մասին։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 78։


143. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

25 հունիս, 1912, Եվդոկիա

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1912-ի հունիսի 26-ին Սեբաստիայից դստերը և փեսային գրած նամակում։ Բովանդակությունը տե՛ս այս բաժանում, № 142։

Անդ։


144. ՄԱՐԻԱՄ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<2—3 դեկտեմբեր>, 1912, Կ. Պոլիս

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1912-ի դեկտեմբերի 12-ին Սեբաստիայից դստերը և փեսային գրած նամակում։ Վարուժան ամուսինները հավաստել են իրենց սերը Արաքսիի եղբոր՝ Գուրգենի հանդեպ՝ «Մեր սիրելի եղբայրն ես»:

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 69։