Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/685

Այս էջը սրբագրված է

150. ԱՐՈԻՍՅԱԿ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ

<Հուլիս — օգոստոս, 1914, Բերա>

Սփյուռքահայ գրագիտուհի Վերժին էքսերճյանը իր հուշերում պատմում է, որ 1914-ի ամռանը Վարուժանն այցելել է Պոլսո աղջկանց ամերիկյան կոլեջի նախակրթարանի ուսուցչուհի Արուսյակ Փափազյանին՝ նույն հաստատությունում հայերենի ուսուցչի պաշտոն ստանալու միջնորդության խնդրանքով: Կողմնակի անձանց ներկայության պատճառով չի կարողացել հայտնել իր խնդրանքը և մի քանի օր անց նամակով բացատրել Է իր այցելության նպատակը։ ԳԱԹ, ԴՎՖ, № 346։


151. ՄԻՐԻՃԱՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԹԱՇՃՅԱՆՆԵՐԻՆ

<5—8 սեպտեմբեր>, 1914, Կ. Պոլիս

Հիշատակված է հասցեատերերի՝ 1914-ի սեպտեմբերի 29-ին Սեբաստիայից իրենց դստերը գրած նամակում։ Հայրը հայտնել է. «Վերջերս Վարուժանեն առած նամակներովնուս շատ հանգիստ եղած ենք ձեր մասին»։ Մայրը գրել Է. «Վարուժանիս գրած նամակը կարդալով, շատ ուրախ եղա ձեր հանգիստ ըլլալնուդ համար»։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 172։


152. ԳՐԻԳՈՐ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

1—2 ապրիլ, 1915, Կ. Պոլիս

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1915-ի ապրիլի 10-ին Բրգնիկից որդուն և հարսին գրած նամակում։ Ամուսինները հայտնել են, որ Վարուժանի ստամոքսը հիվանդ է, իսկ Արաքսին հղի է։ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 88։


153. ԱՐԱՄ ԻՆՃԻՃՅԱՆԻՆ

<16> 29 ապրիլ, 1915, Չանղըրը

Հիշատակված Է հասցեատիրոջ 1915֊ի մայիսի 7/20-ին Արաքսի Վարուժանին գրած նամակում։ Այդտեզ կարգում ենք. «Պ․ Վարուժանն քարտ