Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/686

Այս էջը սրբագրված է

բոսթալ (փոստային բացիկ — Ա. Շ.) մը ստացա 29 ապրիլ թվակիր, որուն մեջ իր հանգիստ ըլլալը հայտնել է հետո դրամ կուզե 5—6 ոսկիի չափ»։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 182։


154. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<25—28 ապրիլ>, 1915, Չանղըրը

Հիշատակված Է հասցեատիրոջ՝ 1915-ի մայիսի 9-ին Սեբաստիայից դստերը գրած նամակում, որտեղ կարդում ենք. «Երկու օր առաջ Վարուժանեն նամակ առի, հանգիստ ըլլալը կը գրեր»։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 175։


155. ԱՐԱՔՍԻ ՎԱՐՈԻԺԱՆԻՆ

<1 — 2 մայիս>, 1915, Չանղըրը

Հասցեատերը 1915-ի մայիսի 11-ին Կ․ Պոլսից ծնողներին հայտնել է. <Վարուժանի մասին հանգիստ եղեք, դուք ալ նամակ առած կըլլաք իրմե» իմ նամակիս մեջ ըսած էր, թե Սվազ և Բրգնիկ ալ նամակ գրեցի։ Ինքը՝ շատ հանգիստ ու առողջ է եղեր, ինչպես իր քովեն եկողներ ալ կը վկային» (ապրիլի 26-ին (մայիս 9) Չանղըրըի աքսորականներից ութ մարդու, այդ թվում Կոմիտասին, Բյուզանգ Բեչյանին, Վահրամ Թորգոմյանին կառավարության հրամանով արտոնվել Է վերադառնալ Կ. Պոյիս։ Հավանաբար Արաքսի Վարուժանը նրանցից է տեղեկություն ստացել ամուսնու մասին)։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 144։


156. ԳՐԻԳՈՐ ԵՎ ԹԱԳՈԻՀԻ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆՆԵՐԻՆ

<1—2 մայիս>, 1915, Չանգըրը

Տես այս բաժնում, № 155։

Անդ։


157. ՄԻՐԻՃԱՆ ԹԱՇՃՅԱՆԻՆ

<1—2 մայիս>, 1915, Չանզըրը

Տե՛ս այս բաժնում, № 155։ Հավանաբար հասցեատերը այս նամակի մասին է 1915-ի մայիսի 15-ին Սեբաստիայից գրել դստերը. «Վարուժանեն նոր նամակ չառի. ուրախ եմ, որ հանգիստ է եղեր, Տիրոջմով մոտ օրեն կը վերադառնա»։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ №№ 144, 176։