Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/692

Այս էջը սրբագրված է

Թաշճյան Միրիճան — Վարուժանի կնոջ հայրը
Թաշճյան Նշան — «Հայրենիք» (Բոստոն) թերթի խմբագիր
Թասսո (Տասսո) Տորկվատո (1544—1595) — իտալացի բանաստեղծ
Թարխանյան — հավանաբար Մուրաա — Ռափայելյան վարժարանի աշակերտներից
Թեմիստողղես (Թեմիստոկլես, մ. թ․ ա. 525—466) — աթենական քաղաքական
գործիչ և զորավար, ջահել է Սալամինի ծովամարտը
Թեոդիկ Արշակունի (1876—1922) — մշակութային և հանրային գործիչ
Թեոդիկ (1873—1928) — գրող, բանասեր, մանկավարժ, «Ամենուն տարեցույցի» հրատարակիչը
Թեոդիկ Վահագն — Թեոդիկի (տե՛ս) որդին, ապրել ու մահացել է ԱՄՆ-ում
Թերես Վարդան — հավանաբար Թուրինի հայ ուսանողներից, որի հետ Վարուժանը հանգստացել է ամառները
Թերզիպաշյան — «Կաթողիկե արձագանգ» պարբերականի խմբագիր
Թերզյան Թովմսա (1840—1909) — բանաստեղծ, թարգմանիչ, գրական-մշակութային
գործիչ
Թերզյան Պողոս Պետրոս Ժ (1855—1931) — աստվածաբան, 1910-ից Թուրքիայի
կաթոլիկ հայերի պատրիարք
Թեքեյան Վահան (1878—1945) — բանաստեղծ, խմբագիր
Թերզյան Հարություն (1845—1919) — բժիշկ, բանասեր, թարգմանիչ
Թլկատինցի (1860—1915) — գրող մանկավարժ, հանրային գործիչ
Թոլայան Հովհաննես (1865—?) — կաթոլիկ հայ գործիչ, «Մեճմուայր ախպար»
թերթի խմբագիր
Թոռգուեմատա (Թորգվեմադա) Թոմաս (1420—1498) — իսպանական ինկվիզիցիայի ղեկավար
Թորոսյան Հովհաննես (1860—1940) — Մխիթարյան միաբան, բանասեր,
մանկավարժ, Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ

Ժան — հավանաբար կոմս Լյուդովիկ Երկրորդ Ֆլամանդացին, որի դեմ
կովել է Արդըվելտը (տե՛ս)
Ժոզեֆ — հավանաբար Վարուժանի համալսարանական ընկերներից
Ժորդանո (Իորդանս) Յակոթ (1593—1678) — ֆլամանդացի նկարիչ
Ժուվընալ (Յուվենալիս) Դեցիմուս (մոտ 42—125) — հռոմեացի բանաստեղծ

Իբսեն Հենրիկ (1828—1906) — նորվեգացի թատրերգակ և բանաստեղծ
Իզովսքի (Իզվոլսկի) Ալեքսանդր (1856—1919) — ռուս պետական գործիչ և
դիվանագետ, արտաքին գործերի մինիստր (1905—1910)
Ինճիճյան Արամ (մհց. 1944) — հայ կաթոլիկ երեսփոխան, գերմանական
դրամատան գանձապահ, Վարուժանի ծանոթներից
Ինտրա — տե՛ս Չրաքյան Տիրան