Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/702

Այս էջը սրբագրված է

Փանոսյան Աղեքսանդր (1859—1919) — բանաստեղծ
Փանոսյան (Բարսեղյան) Արուսյակ — Կ․ Պոլսի Ամերիկյան և Նիկողոսյան
աղջկանց վարժարանների ուսուցչուհի
Փանոսյան Ս. — հավանորեն Քաղկեդոնի վարժարանի ուսուցիչ
Փիլիպոս — տե՜ս Տեր-Ավետիսյան Փիլիպոս
Փորթուգալ Միքայել փաշա (1842—1897) — հանրային գործիչ, բանասեր
Փորթուգալյան Մկրտիչ (1848—1922) — մանկավարժ, հասարակական-քաղաքական
գործիչ, «Արմենիա» (Մարսել) թերթի խմբագիր

Քասգանտիլյան Արիստակես (1853—1942) — Մխիթարյան միաբան, մանկավարժ,
թարգմանիչ, պաշտոնավարել է քաղկեդոնի և Մուրատ-Ռափայելյան վարժարաններում
Քավառոզյան Արա — Կ. Պոլսում Վարուժանի ծանոթներից
Քեհայան Վահան — երկաթագործ, Չանղըրըի աքսորականներից
Քեչեճյան Լևոն (1860—1915) — արքեպիսկոպոս, նախ Կ․ Պոլսի հայ կաթոլիկ պատրիարքարանի քարտուղար, ապա Սեբաստիայի և Եվդոկիայի
կաթոլիկ թեմի առաջնորդ
Քերոբե վարդապետ — տե՜ս Չրաքյան Քերոբե
Քիյար Փիեր (Քիյեառ Պիեռ, 1864—1912) — ֆրանսիացի բանաստեղծ, թատերագետ,
«PrO Armenia» («Հայաստանի համար») թերթի խմբագիր,
հայոց դատի պաշտպան, պաշտոնավարել է Կ․ Պոլսի Կեդրոնական և
Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարաններում
Քյուֆենյան (Օշական) Հակոբ (1883—1948) — գրող և քննադատ
Քոչյան Երվանդ — գրասեր, ապրել է Փարիզում
Քսերքսես (մհց. մ․ թ. ա. 465) — պարսից թագավոր

Օգուստինոս (Ավդուստին, 354 — 430) — քրիստոնեական եկեղեցու ազդեցիկ
գործիչ, քարոզիչ և մեկնող
Օճան վարդապետ — տե՜ս Ավգեր Հովհան
Օտյան Գրիգոր (1834 —1887) — հրապարակախոս, հանրային գործիչ

Ֆերրեր Գուարդիա Ֆրանսիսկո (1859—1909) — իսպանացի հանիապեատկան
և լուսավորիչ
Ֆերրի Ժյալ (1832—1893) — ֆրանսիացի փաստաբան, հրապարակախոս,
քաղաքական և պետական գործիչ
Ֆլոպեր (Ֆլոբեր) Գյուստավ (1821—1880) — ֆրանսիացի գրող
Ֆրեդերիկ Պոլ (1856—1921) — Գենտի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան
Ֆրետերին (Ֆրիդրիխ) (1712—1786) — Պրուսիայի թագավոր 1746-ից