Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/703

Այս էջը սրբագրված է

ՏԵՂԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ադրիական — ծով Միջերկրականի ավազանում, Ապենինյան և Բալկանյան
Թերակղզիների միջև
Ագոլո — ավան Թրեվիզի (Հյուսիսային Իտալիա) գավառում, Վենետիկից
արևմուտք, Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտութեան ամառանոցը
Ալիս (Ալյուս, Հալիս, Կզըլ-Իրմակ) — գետ Թուրքիայում, որի ափին գտնվում
Է Սեբաստիա քաղաքը
Uլպեթթո — քաղաք Իտալիայում
Ալպիաններ (Ալպեր) — Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռնազանգվածը
Ակն — քաղաք Արևմտյան Հայաստանում, Եփրատի (տե՜ս) աջ ափին
Աղեքսանդրիա (Ալեքսանդրիա) — նավահանգիստ-քաղաք Եգիպտոսում
Անատոլու (Անատոլիա) — Փոքրասիական թերակղզու արևմտյան մասը, վիլայեթ
Թուրքիայում
Անվերս (Անտվերպեն) — քաղաք Հյուսիսային Բելգիայում
Անտիոք — քաղաք Ասորիքում (Սիրիա)
Ավարայր — գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում,
Տղմուտ գետի հովտում, որտեղ 451 թ. մայիսի 26-ին հայկական ուժերը
մարտի են բռնվել պարսից բանակի հետ
Ատանա (Ադանա) — վիլայեթ Թուրքիայում, Փոքր Ասիայի հարավ-արևելքում,
Միջերկրական ծովի ափին
Ատտիկե (Ատտիկա) — նահանգ Հին Հունաստանում
Արնա (Առնո) — գետ Միջին Իտալիայում
Արսի — քաղաք Հյուսիսային Ֆրանսիայում
Արտոս — լեռ Վանա լճի և Տիգրիս գետի ջրբաժանում

Բաթրաս (Պատրա) — քաղաք Հունաստանում, Էգեյան ծովի ափին
Բանկալթի — ենթաթաղ Կ. Պոլսի Բերա (տե՜ս) թաղում
Բատուտ (Պագուա) — քաղաք Հյուսիսային Իտալիայում
Բարենուսո հրվանդան — ժայռուտ հրվանդան Աֆրիկայի հարավում
Բեսարաթիա — պատմական երկրամաս Դնեստր, Պրուտ գետերի և. Դանուբի
ստորին ավազանի միջև։
Բերա — Կ. Պոլսի թաղերից
Բիրե (Պիրեա) — քաղաք Հունաստանում, էգեյան ծովի ափին
Բիզա (Պիզա) — քաղաք Իտալիայում Առնո (տե՜ս) գետի ափին
Բյուզանդիոն (Բյուզանդական կայսրություն) — գոյատևել է IV—IV դդ,
Բոլոնիա — քաղաք Հյուսիսային Իտալիայում
Բոստոն — քաղաք ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում
Բրգնիկ — գյուղ Սեբաստիայի (տե՜ս) գավառում, քաղաքից 6 կմ հեռավորության
վրա, Վարուժանի ծննդավայրը