Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/705

Այս էջը սրբագրված է

Կիլիկիա — տարածք Թուրքիայում (Փոքր Ասիա), Միջերկրական ծովի
հարավ-արևելյան ափին
Կորնդոս (Կորնթոս) — հին հունական քաղաք-պետություն

Հենսն — նահանգ Բելգիայում
Հերեկ — գյուղ Եվդոկիայի (տե՜ս) գավառում
Հողդար — Սեբաստիա քաղաքի (տե՛ս) արվարձանը
Հոնիական կղզիներ — կղզիախումբ Միջերկրական ծովում, Բալկանյան թերակղզու
արևմտյան ափերի մոտ
Հռենոս — գետ Արևմտյան Եվրոպայում

Ղալաթիա — թաղ Կ. Պոլսում

Մարսիլիա (Մարսել) — քաղաք Ֆրանսիայի հարավում
Մեծ Հայք — Հայաստանի հիմնական տարածքը և նրանում ձևավորված հին
հայկական թագավորությունը
Մեյրեգում — լեռ Սեբաստիայում (տե՛ս)
Միլան — քաղաք Հյուսիսային Իտալիայում
Միջագյուղ — Կ. Պոլսի թաղերից՝ Վոսփորի (տե՜ս) եվրոպական ափին
Միլֆորդ Մես — քաղաք ԱՄՆ-ի Մասաչուսետսի նահանգում
Մոտա — ծովահայաց զբոսարան Կ. Պոլսի Քաղկեդոնի (տե՛ս) թաղում

Նիքսար — քաղաք Եվդոկիայից (տե՜ս) հյուսիս արևելք
Նորմանտիա (Նորմանդիա) — պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում,
համանուն թերակղզում

Շուդլանա (Յուտլանդիա) — թերակղզի Եվրոպայում, Բալթիկ և Հյուսիսային
ծովերի միջև

Չամլանա — Սկյուտարի (տե՜ս) ամենաբարձր լեռը, զբոսարան
Չանղըրը — հին անվանմամբ՝ Կանգրի, գյուղաքաղաք Թուրքիայի հյուսիսում,
Կ․ Պոլսից 800 կմ հեռավորությամբ, ուր հայ մտավորականների
մի մեծ խմբի հետ աքսորվել Է Վարուժանը

Պրապան (Բրաբանդ) — նահանգ Բելգիայում
Պրյուժ (Բրյուգե) — Արևմտյան Բելգիայի գլխավոր քաղաքը
Պրոպոնտոս — Մարմարի ծովի (Եվրոպայի ու Փոքր Ասիայի միջև) հին հունական
անվանումը

Սազըզ Աղաճի — Կ. Պոլսի թաղերից, ուր գտնվում էր հայ կաթոլիկ պատրիարքարանը
Սալամինա (Սալամին) — կղզի էգեյան ծովում Ատտիկայի (տե՜ս) ափերի մոտ
Սալոնիկ — քաղաք և նավահանգիստ Հունաստանում
Սան-Սեռվես (Սան-Սարվիլիո) — Վենետիկյան կղզիներից
Սաքս (Սաքսոնիա) — պատմական մարզ Գերմանիայում