Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/709

Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

ագոռն (ագոռանք) — դիզված աղբ
ակութ — վառարան, оջախ
ամբարձիկ — վեր բարձրացնող, վեր քաշող
անդրաիրառան — մի կողմ քաշված, հեռացած
անհեղլի — անփոխարինելի, հաստատուն
անհահ — անպատշաճ, անտեղի, անհարմար
անսվաղ — քաղցած
անվկանդ — անխորտակելի, անպարտելի, հաստատապես
ապտքեն — արդարև, անշուշտ, ստուգապես, ո՛չ ապաքեն — չէ՞ որ
առաթուր — ոտքի տակ տված, ոտնակոխ արված
առհավություն — վաղեմություն, հնություն
ասություն — ասացված, ասված խոսք, զրույց
տվաչ — ձայն, մեղեդի
ատակ — ձեռնհաս, ընդունակ, կարող
ատրաշեկ — շիկացած, կեծացած
արտախուրել — պսակ դնել, պսակել

բազրոտ — ոտնակ, սանդղամատ, սանդուղքի աստիճան
բեռ (ֆր․) — պեր, հոգևոր հայր
բոթի (ֆր․) — կոշիկ
բռնցի զարնել — բռունցքով խփել
բրաբիոն — հաղթության պսակ

գազինո — խաղատուն (թղթախաղի)
գառագեղ — վանդակ, արգելարան, բանտ
գարտինալ — կարդինալ (կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան սպասավոր)
գողթնյան — գողթան (Գողթն գավառի անվամբ)

դանդաչել — երերալ, տատանվել
դերա — սուտ փոխանորդ (հոգևորական)
դիեցուցած — կերակրած, սնուցած, կաթ տված
դրապես — դրականորեն
դուն ուրեք — հազիվ երբեմն, հազվագյուտ դեպքերում, քիչ անգամ

երագություն — արադություն
երեսերևույթ — արտաքուստ, դրսից երևացող
երիթամած — նիհարած, հալումաշ եղած
երնել (երնել) — կալը քամուն տալ, երան անել, զտել, մաքրել

զաղփաղփուն — թույլ, տկար
զանակ — ոսկու և արծաթի կտոր
զապատայական (զափթայական) — ոստիկանական
զգայռել — ապականել, կեղտոտել