Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/710

Այս էջը սրբագրված է

զվարակ — արջառ, ցուլ

էնթրիկ — ինտրիգ, խարդավանք

ընդանցնել — մի բանի միջով անցնել
ընկյուզում — կլանում, խորասուզում, ջրասուզում

թռչարան — առագաստ

իվիք — մի բանով, որևէ բանով

լալոն — ողբ, լաց
լախուր — համեմավոր բույս
լիսե — լիցեյ (ուսումնական հաստատություն)
լկամ — սանձ
լոլոզել — շոյելով համոզել
լուբիա — լոբի
լույծ — հեղուկ, հեղուկային

խառ — փուշ
խիթալի — կասկածելի, վարանելի
խոճոճալ — մտածել, մտմտուքի մեջ ընկնել
խորխորել— ճաքճքել, ճեղքոտել
խպնել — ամաչել, քաշվել
խույր — եպիսկոպոսների գլխի ականակուռ, ծածկոց

ծոթրին — անուշահոտ բույս

կամչոտություն — ինքնահավանություն, կամապաշտություն
կապա — զգեստ
կենեղուտ — կյանքոտ, կենդանավետ
կնդրուկ — անուշահոտ խեժ
կոնդոլ — գոնդոլ (մակույկ)
կռշկռուտ — կոշտերով, կոշտուկներով պատված
կոչնական — հյուր, կոչունքի հրավիրված
կուճ (ե) — մարմար(յա)
կումբ — վահանի ուռուցիկ զարդ
կույրզկուրայն — կուրացար, առանց քննելու և զատելու

հազածո — կուռքերին զոհաբերված
հայ (թրք․) — վիճակ, դրություն
համենալ — հապաղել, ուշանալ
հայտնատեսական — պարզ տեսնվող, կանխատեսվող, գուշակվող
հառաջագուն — ավելի առաջ, ի հառաջագունե — առաջուց զատելով
հասկաթուռ — լիքը հասկերով
հավելաբան — շատախոս, երկարաբան