Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/711

Այս էջը սրբագրված է

հավքաշ — հավի եզանաձե կրծոսկրը, որով գրազ են գալիս հելպեթ (թրք.) — հավանաբար, իհարկե, անշուշտ hեստել — ըմբոստանալ, չհնազանդվել հետևագուն — ավելի ետին, ի հետևագունե — հետևանքից զատելով հնչյակ — սոնետ (բանաստեղծութեան տեսակ) հրիտակ — կտակ

ձարմազ — ձի ու մազերից պատրաստված մազ

ճետ — սերունդ, զավակ ճյուպպե — դերվիշի վերնահագուստ Ճոճճեմական — ճահճային ճոշան — կրծքի զրահ, լանջապանակ

մարի — էգ թռչուն մեհևանդ — կանացի շղթայաձև զարդ միահագույն — մեկ անգամից, միաժամանակ, շարունակ մյուեզզին — մահմեդական աղոթարար մյութեվելլի (թրք.) — կտակարար մքոլախիչ — թունավոր բույս մոնազ — մենակյաց, կրոնավոր, աբեղա մրաենի — մշտադալար բույս

յոլեր — ճանապարհ, քայլ յուրանալի — հղփալի, լիացած, զեղխացած

նարոտ — հարսի ու փեսայի վզից կապվող կանալ-կարմիր ժապավեն նժդեճություն — պանդխտություն նշախեց, նշանախեց — տառ, գիր նույնհետայն — հետևելով, անմիջապես, հետևյալ, մնացյալ

շնացած — քամված, մակարդված

ոլորակեք — ոլորել ոստանյակել — ոստայն գործել ովսաննա — օրհներգ, փառաբանություն

չարշըճի, չարշըական — չարչի, չարչիական չուկետ — չվակետ, չվելու կետ

պալլատ — բալլադ (բանաստեղծական ժանր) պակուցում — ահ, վախ պահլավունի (ած.) — պահլավ, պարթև, պարթևական արքայական տոհմից սերված պասմա (բասմա ) — չիթ պարտասել — սաստիկ հոգնել պելքի (թրք․) — գուցե, երևի