Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/712

Այս էջը սրբագրված է

պոստյուն — դեմքի արհամարհական կամ դժգոհ արտահայտություն
պրիսմակ — լուսապատկեր, հատվածակողմ, պրիզմա

ջամբել — կերակրել, սնուցել
ջնարակ — խեժի տեսակ, որ վառվող է
ջորյակ — մայիսյան բզեզ
ջրդեդել — երկաթը կարծրացնելու համար ջրի մեջ մխելը

սանհագ — գավառ
սեպուհ (ած.) — առաջին, առաջնակարգ, գերադաս
սիվիլիզասիոն — քաղաքակրթություն
սոնանալ — պահանջել, համառել, պնդել
սուս (թրք՝) — լռի՛ր, սուս

վալիզ (ֆր․) — ճամպրուկ
վայրաշարժ — տեղաշարժ, շոգեշարժ
վաքանս (ֆր.) — արձակուրդ
վերաչուական — վերափոխվող, դեպի վեր չվող
վերտ — ոլորուն, խիտ հյուսված, շղթայաձև
վիրտոզն — վիրտուոզ (հմուտ, ճարտար, վարպետ)

տեստինս (ֆր.) — դրամի կամ այլնի ինչ-որ բաների հատկացումը
տիսփ (ֆր.) — ընդհանուրից դուրս, ընդհանուրից ինչ-որ մասի առանձնացումը
տրամա — դրամա

րոմանեսկ (ֆր) — ռոմանտիկ, ռոմանային (սիրավեպին հատուկ)

ցնցղատապ — բրոնխիտ (հիվանդություն )
ցրցոքնել — ջրջկնել, ջուր ցանել, ջրով ցողել

փեթրոլ — նավթ
փոխարինություն — վարձատրություն
փսոր-փսոր — փշուր-փշուր
փրովագասիոն — պրովոկացիա
փրովենսիալ — գավառական

քարընդոտել — մեկի ոտքի տակ քար դնել, գայթակղեցնել, սայթաքեցնել
քարյուղ — նավթ
քիմուխտ — խռիկ (ջրային կենդանիների)
քղամիդ — ծիրանի, պատմուճան

օթեկություն — հնացածություն
օճան — օգնություն, նպաստ
oրթոտոքս — ուղղափառ, հավատարիմ, անխոտոր