Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

ալ մայրս (ոչ մայրդ՝ մորդ ձայները) նույնպես ալ իմ արցունքներս կը սրբեր, չի լսվիր երկնային արև այս իմաստով, սիրելիս»։

Չըսվիր, ամենասիրելիս. նախ՝ կը գրես, թե այս իմաստը առաջինին հետ կապ ունի, զոր ես չեմ տեսեր։ Դու գործդ տես, ես տեսեր ու կարդացեր ալ եմ, այնով հանդերձ՝ սխա՜լ է։

«Մայրս արև մէր», այո՛, ինչպես ըսի ուռուցիկ է և մասամբ մը սխալ, քանի որ մանավանդ հայկական բացատրության ուղ և ծուծը եղեր է արևուն ըսել արև երկնից, իսկ լուսնին՝ դշխո երկնից․ մին արական, մյուսն իգական։ Բայց մայրդ արև մըն է եղեր ու․․․ երկնային։ Թող ըլլա։

Արդ.

Մայրդ հավասար է արև

Մորդ դեմքը = արևուն սկավառակը

» նայվածքները = արևուն ճաճանչները

» սերը = արևուն ջերմությունը

» ձայները = արևուն Օ (զերո՜)

Եվ խոշոր զերո, գլխուդ չափ (եթե կը սրդողիս՝ իմ գլխուս չափ, ասկե բան չըլլար): Արդ, սիրելի, այս պարագայիս մեջ թե մորդ ձայները, կամ այս սերը, գգվանքն է արցունքներդ չորցնողը կամ անոր սիրափայլ նայվածքները։

Ինչպես ծաղկանց ցողը չորցնողը արևն կամ ջերմությունն է կամ անոր ճաճանչները, կարծեմ ասկե պարզ բան չեր կրնար ըլլալ։ Անցնինք նոր սխալներու,

«․․․և իր աչերեն որոնց քով աստղերն ավելի նվազ փայլ ունին»։ Ուշադիր, բարեկա՛մ, հոս եղած գաղղեաբանության հոտը անտանելի է, կարծեմ ինքնահավանության հրաբուխեն է, որ չես զգար։

Տեղ մը․

«․․․ո՜հ ինչ քաղցր ու ներդաշնակ էին այն ձայները, որոնք մորդn բերնեն կելլեին իմ վշտացյալ ժամերուս»։

Ո՜վ Եվոլին Տավիղ, ո՜վ քաղցրանվագներու երգիչ, այս սրափակությունը քեզի կը վայելե՞ր, «ձայներն, որոնք մորս բերնեն կելլեին», Հը՜ը, վայրկյան մը կարծեցի, թե մորդ աչքեն ալ ձայն կելլե։ է՜հ, անցնինք, ափ ի բերան բավ է։