Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

<1906>


8. ԳԵՐՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԻԼՖԻԼԱՍ

Քրիստոնեությունն արդեն իսկ գետնափորներeն ելած ու եղած էր տերության ընդունած կրոնքը։ Ներող ու համբերատար քարոզումները ժողովուրդին խավերուն մեջ գերմարդկային տոկունությամբ մը Քրիստոսի հավատքը տարածած էին։ Ամբողջ Հռոմեական կայսրությունը Հռովմեն Երուսաղեմ, Երուսաղեմեն Անտիոք և Աղեքսանդրիա, ուր գլխավոր պատրիարքությունները հաստատված էին՝ մարտիրոսներուն մարմիններուն վրա Քրիստոսի առջև կը խոնարհեր։

Քրիստոնեությունը Հռովմի մեջ ս․ Պետրոսիս խույրի ներքև թագավորները գիտուններուն կը հավասարեցընե։ Ու Գ դարու վերջերը արդեն իսկ իմաստասիրված հավատքի մը լիազոր ըղեղները կարտադրեր ս․ Օգուստինոսի և ս. Հերոնոմիանի նման հայրերը անոր ամենամեծ և վերջին բարձրության մեծ և վերջին ծնունդներն եղան, որոնք սակայն անկե ծնան, բայց զայն [աճեցուցին]։

Բայց Դ-րդ դարու բարբարոսներու հեղեղ մը կը բերեը իբրև հարված մը մեծցած ու հասունցած քրիստոնեության։ Հռովմ՝ <բայց արդ կայսրությունը <2 անընթ․> վերջինս նետը Քրիստոսե կելլար, որ այդ հարվածին նշակետն էր։ Սակայն Հռովմը երկայնացար մըն էր, ամեն օտար հունտ, որ կոպար իր մեջ գահավիժիլ կրոնքի և քաղաքակրթության տեսակետով կաղացվեր և կայլասերեր լոկ պահելով իր ցեղային բնազդը, ուրկե մոտալուտ դարերու մեջ պիտի կազմվեին բոլորովին նոր ու տարբեր, բայց քրիստոնյա և քաղաքակիրթ ազգերը։

Հռենոս և Դանուբ իրենց թումբերը կը բանային և հեղեղը կը խուժեին․ կայսրության լեգեոնները զայն երկար ատեն