Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Այս էջը սրբագրված է

զմայլմամբ և կը գինովնամ խոհերով։ Քանի մը ամպի ծվեններ երկնքին երեսը կը թափառին վարդագույն գեղեցկությամբ։ Արևն իր բոց վարսերն ամփոփած՝ դեպի հորիզոն կը խոնարհի․ ճիշտ կրակ կտրած գունտ մը՝ կիջնա ծովուն վրա․ ալիքներն իբրև բոցեղեն հոսանքներ կը ծփծփան և կարծես ճառագայթները կը շոյեն։ Մզկիթներու, նոճիներու և լեռներու կատարները վերջին լուսով մը կը փալփլին, տուներու ապակիներեն կարծես կրակ կը ցայտե շողերու դեդևկոտ շառավիղներ հոգեվարքի մեջ են․ վարդ-կանանչ գույներու ժապավեննեը թավուտքին մեջ կը հևհևան։ Մեռնող լույսը և ծնող մութը — երկուքն ալ հավասարապես տկար, իրարու հետ հուսկ թափով մը կը կռվին։ Արեգակն ալ մարն է մտած։

Մարդկության կյանքեն օր մալ կը պակսի, իզուր կը ջանանք ետ դարձնել զայն․ բեռնավորված կյանք ի պատահարներով և ժամանակին թևերուն վրա բազմած՝ անիկա կը սուրա գահավիժիլ հավիտենական անդունդին մեջ․ այլևս չվերադառնալու պայմանով։

Կերթա՜ օրը․ քանի մը ... վերջալույսի շողերն ալ կը ․․.Մութը բոլորովին իր թևերը կը .... ստվերներու մեջ է ալ իմ Մոտաս, որոնք ծառերուն միջև և ջուրերուն վրա կը գալարին, կերկարին, կը տափկին․ սև-սև գծեր կը պատին չորս կողմս:

Երկնիր կամարը կը փոխվի․ լուսնին աղվոր մահիկը նուրբ ամպի մը ծվենին տակե կը փախչի․ ես կը տեսնամ զայն․ երկնից ծաղիկները կարգավ կը փթթին, կը ժպտին։ Կապույտ անդուսի մը վրա էին ձեռքով նետված մարգարիտներ են այնոնք:

Երկնից շողերը ծովակին մանր ալյակներուն խառնփած՝ կուսի մը լուրթ աչքերուն նման, մեղմիկ վետվետումով կը ծփան, կը հևան և ասոնք մին մյուսին ետևե կուգան աչքիս աոջև մեղկորեն ժայռին քղանցքը համբուրել և անոր կողերուն վրա հառաչելով մեռնիլ։ Սոխակներու անույշ դայլայլը թավուտքին .... չղջիկները չորս կողմս կը... գիշերն այլևս իրենց Է: Առ .... ժամանակի մանցնիլը կը տեսնեմ․ Կարապի մը նման սպիտակ է ան․ մեջը զույգ մը․․․ կան․ երկուքն ալ