Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

ցավերն ու հաճույքները, անզգալի կըլլան, վասնզի գիտակությունը զբաղած է ցոլացնելու ուրիշ պատկերներ դրականապես մեզմե դուրս, հոգեպես մեզի մոտեցած. և այս պատկերները կամ մտատիպարներն՝ մեզի կը պատճառեն իմացական և գեղարվեստական հաճույքը կամ ցավը, որոնք ցավ կամ հաճույք ըլլալով է միայն, որ մեզի հետ հարաբերություն ունին, թե չէ իրենց աղբյուրները ուրիշ խավերու մեջեն, զոր բանալու համար միտքը ստիպված կրցածին չափ ինքնամոռացումով գործել։

Հոս Մարդը իրմե դուրս բնության մեջ է ընկղմած։

Ուրիշ և երրորդ զգացում մալ Տիեզերածնական զգացումըն է (sentiment cosmique) երբ գեղարվեստական (կամ իր նախնական ձևին մեջ առնելով) երևակայության զգացումը բնությունը կարթնցնե և կը բոցավառեմ բնության երևույթները միշտ տարանջատ չեն մնար. այլ իրենց ուժգնությամբ, վախի, պակուցումի և հիացումի ներգործությամբ մարդս խորապես կը շահագրգռին և իր մեջ կարթնցնեն պարզապես ցավի կամ հաճույքի նոր զգացում մը։ Մարդ կզգա, թե կախումը ունի բնութենեն, թե ան իր ճակատագիրը այլայլելու կարողություն ունի․ ուստի իրարու մեջ կը հաստատվի կապ մը։ Եթե մարդը քաղաքակրթած զարգացած է՝ բնության երեվույթները զինքը կը շահագրգռին և այդ կապը կըլլա գիտությունը: Եթե մարդը նախնական դարերուն մեջ է կամ տգետ, բնության երևույթները զինքը կը զարհուրեցնին և այդ կապը կըլլա՝ կրոնքը:

Ահա ինչո՜ւ թե Տիեզերածնությունը (cosmogonie) հիմն է բոլոր կրոնքներուն։

Արդ այս վերջի ըսածներես կը հետևի, թե կրոնքներուն մեջ կա նախ՝ բանաստեղծությունը կամ գեղարվեստը, քանի որ մարդը երկյուղած զգացումով մը կը հառի բնության մակերևույթային ձևերուն, հոն կա գիտության սաղմը (զոր ան բացատրել չկրնալուն համար աստվածացուցած է), քանի որ միտքը դիտած է գրեթե երկյուղով բնության երևույթները և անոնց այլափոխումները։ Հետո կա բարոյաիմաստասիրական կիսազարգացած տարր մը, որ գիտության սաղմին հետ միասին