Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/9

Այս էջը սրբագրված է

մեկզմեկե գեղեցիկ՝ ... ի մտիս նախանձն իր մատը կը խածնե։ Ատոնք երջանիկ են. կյանքն իրենց համար վշտի կաթիլ մ՛ իսկ չունի։ Գիշերեն օգտված լռության մեջ իրարու սրտե ք՛աղցրիկ սերը կը քամեն։ Աստված իրարու գիրկ նետեր Է զանոնք, թող երջանիկ ըլլան և սիրեն, սիրո վայրկյանը իր մեջ կենաց ամբողջ քաղցրությունն ունի։

Ձախ կողմս Ֆեներ-Պահչեն է, ուր լուռ կը պառկին իր խոշոր ու հին ծառերը, նայվածքներես կը խլեն իզմիտի խաղաղ ծովակը, և իր լապտերը լույսերու երկայն շառավիղ մը կը ձգե ջրո մակերևույթին՝ աղոտ նշույլներ մաղելով չորս կողմ։

Հո՞ն, դեմս իշխանաց կղզիները մեյմեկ սև զանդվածներ են ծովուն կուրծքին վրա ինկած, որոնց տուներԵն մեկ քանի լույս կը տեսնեմ, նման այն լուսո նշույլին՜, որ տառապած հոգվո մը մեջ դեռ կը պլպլա հյուծած։

Աջ կողմս մեծ դարավանդին վրա զույգ մը գարեջրատուններ կան. երկուքն ալ մեծ մրցակիցներ, հոն Խակավին ջահերը կը վառին․ հաճախորդներն ուրախության թափով մը՛ ծառերուն տակ, մթնշաղին մեջ նստած՝ կըսեն, կը խնդան և երջանիկ ժամեր կը վայելեն։ Ատոնց համար ժամերը րոպեներու նման կը սահին հեշտանքի մը մեջ անիմանալի, անզգալի, իսկ հյուղին մեջ հեծող աղքատին համար դառն ու դանդաղ են անոնք և կապարի պես ծանր։ Օղին մեղմ ալիքներուն հետ. սյուքին թևերուն վրա թրթռացող դաշն ձայներ կուգան ականջիս, սույն գազիոներուն մեջ նվագածույք վերջին ճիգով մը կը նվագին, երգչուհվո մը ազդեցիկ մեղեդին հոգիս կը գգվե և միջոցին մեջ կը մարի, կը մեռնի։ Կուսի մը սպիտակ մատերը դաշնակին փղոսկրյա սպիտակ ստեղնաշարին վրա կոստոստին. «Տրովատորեն» իմ խիստ սիրած կտորս, իր խաղերովը կոգևորի, կը թրթռա, այդ երգը խորհրդավոր կը գտնեմ ես՝ նույն կուսին արցունքոտ մեկ հառաչեն ավելի։

Քիչ վերջն այդ գեղուհվույն մատերն ալ կը պարտասին, կը կասին, գիշերը կը հառաջանա, լռությո՜ւնը կիշխե ամեն կողմ, Մոտան քնո մեջ կը թաթխվի, մենակ մենք ենք, որ դեմ առ դեմ լուռ ու մունջ կայրինք և կը խոկանք՝ ես և լուսնակը,