Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

և շահագործումներու ծարավը զայն պիտի մղեր ճամբանեը ուրվագծելու և կառուցանելու Միջագետքի երկայնքն ի վար մինչև Պարսից ծոցը։

Անգլիա ռուսական Արջը գառագեղի մեջ փակելե վերջ, Գերմանական Արծվին վանդակեն դուրս սրանալը տեսավ։

Համասլավականութենե մը վերջ համագերմանականություն մը կսկսեր իր ցանցերը տարածել։ Այս բանիս ապացույց էին Սուլթանի և Կիյոմ կայսեր համբույրը Հայկական արյան դեռ թարմ հոտին մեջ։ Անատոլուի երկաթուղիին կառուցման արտոնությունը, Նովի-Պազարի սանճագին մեջ ավստրիական զորանոցները և ուրիշ երկաթուղիի մը արտոնությունը նույն սանճագին մեջ դարձյալ, անցյալ գարնան Երրյակ Համաձայնությունն անուղղակի կերպով, և վերջապես Գերմանիո թելադրությամբ Պոսնա-Հերսեքի հարակցումը Ավստրո-Հունգարիո։

Գերմանականությունը դեպի Արևելք կը հոսի, պետք է թմբել իր հունը, իր ամենավերին հունը։

Առ այս ի՞նչ պետք Էր ընել․

Նախ՝ մինչ ցարդ շահագործվող Թուրքիո Վերածնության օժանդակել, գոնե բարոյապես, ի շահ Թուրքիո։ Երկրորդ կամուրջ ձգել Սերպիո և Մոնթենեկրոյի մեջտեղ ի շահ Սերպիո ընդհանրապես, ի վնաս Թուրքիո՝ մասնավորապես։

Այս միջոցներեն առաջինը մտածել կը թվի Անգլիան՝ Նոր Տաճկաստանին իր ցույց տված փոխադարձ համակրությամբ։ Եվ վերջինը խորհիլ կը թվի Ռուսիան՝ խրախուսելով ձեռքի տակե Սերպիան, տաքցնելով անոնց ազգայնական արդեն իսկ բորբոքած բնազդները, փակելու համար վերջապես սլավական տարրերով Նովի-Պազարի սարահարթը։

Ահա նպատակակետը, որու հանդեպ համաձայնած են Ռուսիան և Անգլիան՝ իրենց հետ ունենալով Ֆրանսան։

Եվ այսօր զուգահեռական կը հառաջանան Սերպիո պատերազմական պատրաստությունները՝ դեսպանախորհուրդի մը գումարման պատրաստությանց հետ։ Վերջինը առաջնույն անհրաժեշտությունը պիտի ջնջեր։ Երբ մեծ պետությունները կնճիռը լուծելու համար վիճաբանվելիք հոդվածները կը ճշտեն,