Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Այս էջը սրբագրված է

28. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ

Գարնան բույրերեն արբշիռ ինկար դուն
Աչքիս մեջ՝ որ քեզ ծով մեղավ անհուն։
Ափունքի մհույսով ի զուր լըլկեցիր
Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա՝
5 Որոնց տակ կապրեր ցավը դավադիր,
Ցա՛վն՝ որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ։

Հետո կոպս իջավ վըրադ ամպի պես՝
Եվ բիբըս, հոգվույս լույսով ողողված,
Գերեզմանդ եղավ։ Նույն արցունքն ըզքեզ
10 Ըսպաններ, և նույն արցունքը ողբաց։
Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով
Քավեցիր, ես իմս՝ աեամա լացով։

Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ
Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն՝
15 Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ՝
Կարծելով երգիդ ականջ կը դընեն
Իրերը բոլոր, կամ քուկդ է արփին
Եվ տարափներուն մասրենին նըրբին։

Եվ քուկրդ կըլլար տիեզերքն անհուն՝
20 Երբոր կ՝իշխեիր հորիզոններուն
Մրըրկին թևին վրա։ Ո՜վ կյանք երջանիկ,
Կ՝անցնեիր ծաղրով կարծես անտառին
Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ՝ քաղցրիկ՝
Խիժոտ գիհիներն հար կը խընկեին։