Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Այս էջը սրբագրված է

25 Բայց, ավա՜ղ, բախտիդ մարդն էր աչք տընկած,
Եվ ահա քեզ այդ աչքին մեջ որսաց։
Հոն մեռար: Վերջին բըզգյուններդ ողոք
Մըտերիմ զեփյուռ մ՛ի դո՜ւր կանչեցին
Մահվանդ օգնության, ան չեկավ, ո՛չ ոք
30 Իշխեց մոտենալ մարդկային աչքին։