Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/102

Այս էջը սրբագրված է

29. ԲԱՆՎՈՐՈԻՀԻՆ

Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,
       Ուրվականի պես կանցնիս.
Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կարտասվե
Տերևաթափ վարդենիս։

5 Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
       Շունն՝ որ վըրադ կը հաչե.
Կամ կը լըսեմ քունիս մեջեն ձայնն հազիդ
       Որ ծոցդ աղվոր կը տանջե։

Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի.
       10 Իրանդ հովեն կը դողա.
Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո՜ւյր,
       Եղյամն իբրև շափյուղա,

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
       Զուրն անոնց մեջ կը ճողփա.
15 Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե
       Թուրք սըրիկա մանոպա։

Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ Է հիվանդ.
       Ցամքած Է ձեթն ալ ճրագին.
Ու դուն կերթաս գործատան մեջ աշխատիլ
       20 Լույսին համար ու կյանքին։

Ես կը խորհի՜մ և խենթի պես կը բաղձամ
       Վար իջնել, քո՜ւյր դալկադեմ,
Հո՜վդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
       Եվ հըծծել. — «Քեզ կը սիրեմ»։