Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Այս էջը սրբագրված է

31. ՄԻՋՈՆ

Երիտասարդներուն մահը նավաբեկության մը կը նմանի

ՊՂՈԻՏԱՐԳՈՍ

Պատանի էր, հովերուն, ալիքներուն մեջ մեծցած,
Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց։
Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած․
Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ։

5 Միշտ ծըխամորճը բերնին մեջ կաշխատեր անխըռով․
Նավը բոպիկ կը լըվար, կայմին կելլեր ժիրաժիր.
Վեր կը քաշեր շանաձուկն՝ անոր քիթեն որսալով.
Եվ ամբարի մուկերուն կու տար երբեմըն նախճիր։

Ան մի առ մի կը ճանչնար աստղերն իրենց առաջնորդ․
10 Կարծեմ նույնիսկ լըսած Էր թընծկալն երկու Արջերուն։
Ան կը ճանչնար լուռ դավերն ալիքներուն քինահորդ․
Եթե անգամ մ՝ականջ տար Շընիկ աստղին հաչելուն։

Ան կը սիրեր ջուրին վրա աղկիոնի մը նըման
Երգել, ու մերթ ցըռուկին նըստած՝ ոտքերը կախել
15 Անդունդներուն փըրփրացայտ որկորին մեջ մոլեկան.
Ան կը սիրեր իր թևերն Անհունին մեջ բաբախել։

Սինկափուրի առջև նավն երբ որ խարիսխ կը նետեր՝
(Ուր Միջոն սև բիբերով բոպիկ աղջիկ մէր սիրած)
Արադաճեպ կը մագլեր թըռչարանեն դեպի վեր.
20 Կը տընկեր դրոշն, հովերո՞ւն ճակտին մազերը տըված։