Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Այս էջը սրբագրված է

Ու կայմեն վար հեղեղվող պարաններուն մեջ ծըփուն
Ան կը լողար... ի՛նչ ճապուկ ճախրեր կ՝ըներ այդ տղան.
Մերթ կը սողար օձի պես, մերթ փորձելով վիհն անհուն,
Թըչարանին ճիշտ ծայրին կը թառեր ան բուի նման:

25 Չըվաններուն գաղտնիքներն ո՛չ ոք կար իր չափ լուծող,
Անոնք իր իսկ մատերուն կարծես շիղերն ըլլային։
Երբոր քամին կը հուզեր լարերը այդ լուսացող
Երգովն անոնց կարբենար, կը վերանա՜ր լուսինին։

Վե՜րն էր դարձյալ, երբ շանթեց օր մը մըրրիկն ախերոն.
30 Նավուն ներքև կատաղի ցուլի պես ծովը խոպաց,
Եվ ամպրոպի մհարվածով կոտրեցավ կայմն, ու Միջոն
Գըլորեցավ աստղերեն՝ անդունդին մեջ լայնաբար։

Անհունի՜ն էր միացած մասնիկը այդ Անհունին...
Բայց երբ մարմինը դըպավ խարակներուն թըխերանգ՝
35 Դըժբախտ Միջոն ցանկացավ. Հառած աչքերը նավին։
Խուսող ճերմակ առագաստն... իր դիակին գեթ պատանք։