Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Այս էջը սրբագրված է

32. ԴԱՇՏԵՐՈՒ ՏՂԱՆ

Ուչ ատեն դուն որ կը թողուս ա՛լ մարմանդ
Սիրտըդ սըրտին, ձեռքրդ ձեռքին մեջ մորկանդ,
       Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ
Վեր վերցուցած ծաղկալի փեշդ որ ինձի
5 Ցույց կու տա մերկ սրունքներըդ գույն բըրընձի,
       Թո՛ղ, բա՛ց թևերրդ փափուկ։

Գըրկե՛ հոգիս. ես օտար չեմ. չե՞ս տեսնար
Որ բացած է Բնությունը, մեր Մայրն արդար,
       Իր մատերով բոցագույն՝
10 Սիրտս՝ ամենոմւ. սերս ամենուն կհոսի դեռ,
Սերս՝ որ ոսկի ճանկ մը կ՝նետե վարեն վեր,
       Ծաղիկներեն՝ աստղերուն:

Քեզ գըրկելու տենչ մհոգվույս մեջ կը հոսի,
Դաշտերո՜ւ տղա. չէ՞ որ եղբայր եմ քեզի
       15 Մեր Մայր-Բնության կողմանե:
Բուրումներուն մեջտեղ գարնան դաշտերուն,
Կամ բլուրին վրա — ծաղկե՜ բագին — մեր անհուն
       Տիրոջ մեր զո՞հը նույնն է.

Քեզմե՝ սըրտիկդ, ինծմե՝ քընարս։ Ո՛վ հոգիս,
20 Ճակտիդ համար համբույր մունիմ շըրթունքիս.
       Այդ համբույրովս հոգեծին
Կը ցանկամ որ — իղձ՝ զոր մեկուն դեռ չըսի —
Գեթ պահ մ՝հոգիդ իմ հոգվույս մեջը սուզի
       Ինչպես կարապը՝ լիճին։