Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Այս էջը սրբագրված է

33. ՍՊԱՍՈԻՄ

Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին
Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին։
Մեջտեղը լուռ կը պաղի
Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր։
5 Մայրը հացերը լեղի
Իր սըրտին պես բաժներ կըտոր առ կըտոր
Տըղոցն համար և ամուսնույն՝ որ գործեն
Պիտի դառնա... կը սպասեն...

Մըխոտ ճրագին շառ լույսեն
10 Հացերն ամբողջ կարմիր են.
Կարծես անոնք թորեին
Արյո՜ւն, նըման քրիստոսի մը կողին,
Հուրը գույնով քարախի
Կերազե հոն ըմպանակին մեջ մեծղի։
15 Խաղաղավետ օրհնությունով մընդհանուր
Օծված սեղան, հար և ջուր,
Կընեն աղոթքն ըսպասումի մը երկար
Երբ իրիկունն հոգնած բանվորը չի գար։

Ինքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն
20 Մայթին վըրա փողոցին...
Ի՜նքն է. ո՜հ ո՜չ, դըրացին՝
Որ տընակին առջևեն
Կանցնի դանդաղ երգին հետ իր քայլերուն։
Խե՜ղճ որդիներ, կի՜ն տըժգույն...
25 Նորեն գլուխնին կը խոնարհեն հուսակտուր
Սեղանին վրա՝ ուր կը պաղի ոսպապուրն։