Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Այս էջը սրբագրված է

Դըժնե բիբերը արյունի մեջ ի լող,
Կը թավալին կոպերուն տակ շըլմորուն։
Կը նետե մուրճը փողփող
Օճախին մեջ. ու դըրան մեջը կանգուն
Սեղմած կռուփները ջըղուտ
Կաղաղակե կընոջ՝ մռունչով մառյուծի.
— «Բո՜զ հերատուկ, չըսպասեցի՞ր դուն ինձիս։
Շունչը՝ լեցուն գինվո հոտով ժանտաժուտ՝
Կը Հուզե հյուղն համորեն։
Կինն ու տղաները զարհուր
Կու լա՜ն.․․ լացով կօծանեն
Սեղանն՝ որուն վրա պաղե՜ր է ոսպապուրն։