Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/114

Այս էջը սրբագրված է

34. ԸՆԿԵՑԻԿԸ

Բուքը կը մռընչե։ Շըքեղ տան մառջև.
Կես գիշեըին, հո՜ն, մայրը առավ կանգ
Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև.
Մարմինը ձյունեն հագեր է պատանք։

5 Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան.
Գուցե անոթի, գուցե նըվազած...
Կաթեն կաթիլ մը, մարգարտի նըման
Բերանին վըրա ցուրտեն է պագած։

Պետք է լըքե՜լ հոս։ Ի՞նչ նըկուղի մեջ
10 Ծընավ ծաղիկն այդ՝ զարնված եղյամեն...
Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ...
Հրեշտակ միջա՞վ վար՝ ժըպտելու իրեն։

Հայր մհավատարիմ ունեցս՞վ աըդյոք՝
Որ խառներ քըրտինքն՝ իր արտասուքին.
15 Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք
Անոր մայր եղավ՝ նախ շեղած զեռ կին։

Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն՝
Խոնավ քաքին տակ բուսնող սեզին պես։
Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն՝
20 Զոթ պիտի փըշրե ցուրտ քամին կարծես։

Թոշնած են ծիծերն՝ ուրկե բըղխեցուց
Սերը՝ կաթի տեղ շիթ մը շարավի։
Մերթ թափք հովին կուրծքը կու տա ցույց,
Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի։