Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Այս էջը սրբագրված է

25 Պետք է լըքե՛լ հոս, կը դընե տըղան
Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա.․․
Իր կանեփ շալով կը սքողե վըրան,
Ինք երկրնքին տակ, մերկ, կը դողդըղա։

Զայն կը համբուրե և կուզե փախչի՜լ..․
30 Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր,
Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ
Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր։

Եվ հոն կը սպասե մինչև արշալույս,
Խելահեղ ուրուն կ՝ըլլա գիշերվան,
35 Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ
Մարմար շեմին վրա մերթ կօրորե զայն։

Կը խորհի, գուցե ունենա որդին
Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն․
Դըրվի օրորան, ծիծերն ըստընտուին
40 Իրեն ավելի՛ առատ կաթ մ՛հեղուն։

Ունենա գուցե նույնիսկ խաղալիք,
Պուպրիկ միբեն պես բեհեզներ հագած,
Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ,
Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված։

45 Ա՜յս պես կը խորհի մայրը դողդոջուն,
Մայրը՝ հոն հագած պատանքը ձյունին...
Այգը կը ծագի. փողոցներն համբուն
Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին։

Կերգե աքաղաղն, որդին կը ճըչա,
50 Զի կոպերն անոնց շո՜ղն է համբուրած։
Մայրը խելացնոր, մայրը ակամա,
Ըշտապ կը փախչի՜․․․ սիրտը հոն թողած։